
Ուշադրություն. ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
• Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Արա Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների, Հալաբյան 48` Հրշեջ կայանի, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը` ամբողջությամբ,
• Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, • Դավթաշեն վարչական շրջանի՝ Եղվարդի խճուղու, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի,
• Արմավիրի մարզի` Փարաքար, Թաիրով և Մերձավան գյուղերի,
• Արարատի մարզի` Գեղանիստ և Արգավանդ գյուղերի,
• Կոտայքի մարզի` Զովունի, Մրգաշեն և Քանաքեռավան գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: