
Ոստիկանությունը դեռեւս չի օրինականացնել ճանապարհներին տեղադրված արագաչափերը. NEWS.am

Հայաստանի ոստիկանությունը դեռեւս իրավական դաշտ չի ստեղծել ճանապարհներին տեղադրված արագաչափերի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ փողոցներում եւ ավտոճանապարհներին տեսախցիկներ տեղադրելով՝ ՀՀ կառավարությունը Ոստիկանությանը հանձնարարել է հաստատել դրանց շահագործման կարգը. ցուցմունքների հաշվարկ, տուգանքներ, ցուցմունքներում առավելագույն սխալներ եւ այլն: «Դա հակասում է «Իրավական ակտերի մասին» օրենքի 68-րդ հոդվածին, որի համաձայն՝ ոչ ոք չի կարող օրենքներով եւ իրավական այլ ակտերով չնախատեսված պարտավորություն կրել: Ճանապարհային ոստիկանության աշխատակցից պահանջեք, որպեսզի գրառի, թե ինչի համար ու որքան է ձեզ տուգանում, եւ այդ թղթով եկեք մեզ մոտ»,- հավելել է Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: