Թշնամին կրկին միավորել է ազատամարտիկներին. «Ժողովուրդ»

«Հայ–ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը մեծ արձագանք է գտել Արցախյան ազատամարտի մասնակիցների մոտ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Նախորդ շաբաթ Մարտակերտի և Հադրութի ազատամարտիկներն են մեկնել առաջին գիծ՝ զինվորների հետ մարտական հերթապահության համար։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի թույլտվություն ստանա Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու և զինվորներին քաջալերելու։

«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նման հարցով դիմել են մի շարք այլ ազատամարտիկներ ու հրամանատարներ ևս, անգամ նրանք, ովքեր քաղաքական վերջին իրադարձությունների պատճառով սառեցրել էին իրենց հարաբերություններն իշխանությունների հետ։

Նախկին ջոկատների հրամանատարները պատրաստակամություն են հայտնել անգամ մի քանի ամիս զինվորների հետ հավասար գիշերել դիրքերում»

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս