Մայրը պնդում է, որ Հարություն Սարգսյանը Գյումրիի կրիմինալ աշխարհի զոհն է (տեսանյութ). news.am
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը Գյումրիի կրիմինալ աշխարհի զոհն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը՝ վստահեցնելով, որ իր որդին Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին՝ Կարեն Եսայանին, չի սպանել: «Սա այն հատուկ դեպքն էր, որ ՀՀ արդարադատությունը կարող էր ցույց տալ, որ երկրում արդարություն կա: Իմ տղան քաղաքական ինտրիգների զոհ է, Գյումրու կրիմինալ աշխարհի զոհն է: Իմ տղայի ձեռքերը արյունոտ չեն, հանցագործը դրսում է եւ ման է գալիս, նրանք անպատժելի են՝ Վարդանը, Լիսկան, ո՞վ չգիտի, ով ենք մենք, ընդամենը՝ մրջյուն: Մարդասպանությունը մեր սֆերայից դուրս է. մեր պապերը, քեռիները մեզ արվեստ, արհեստ են սովորեցրել, իսկ նրանք լույս աշխարհ են գալիս որպես կրիմինալի ներկայացուցիչներ՝ ավտոմատներով»,- նշել է Անահիտ Նիկոլյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: