Օրերս Ռուսաստանի Դաշնության դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին՝ ելնելով Ռուսաստանի Սահմանադրության պահանջներից:
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Սիրեկան Բադալյանի վարած «Զիլ» մակնիշի 34 DM 023 համարանիշի և Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Անտոնյանի վարած «Վազ 2106» մակնիշի 23 ՕՕ 974 համարանիշի ավտոմեքենաները:
Բաղրամյան պողոտայի թիվ 5 շենքի բակում, աստիճանահարթակին մի տղամարդ է անշարժ պառկած եղել, քաղաքացիները նկատելով` ահազանգել են պատկան մարմիններին:
Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5 տոկոսով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի: Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում կքննարկի աիյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման 2015թ. ծրագիրը։
Վերջին տարիներին աոաջին անգամ, այս տարվա հունվարին ՀՀ պետական կադաստրի պետական կոմիտեն արձանագրել է Երեւանում անշարժ գույքի գների նվազում՝ դրամով արտահայտված։
Արարատի նախկին մարզպետ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկը), պարզվում է, մի քանի ամիս առաջ ազատվել է աշխատանքից, սակայն տարօրինակ կերպով այդ լուրը չի հայտնվել լրատվամիջոցներում:
Արամ MP3-ին Սերժ Սարգսյանի հետ սելֆի է արել: Դա տեղի է ունեցել երեկ երեկոյան Կամերային թատրոնում կայացած «Հայկյան» մրցանակաբաշխության ժամանակ: Լուսանկարը հայտնվեց երգչի ֆեյսբուքյան էջում երեկ կեսգիշերին մոտ:
Բանն այն է, որ մինչ այս ամեն տարի մարտի 8-ին ԱԺ աշխատող կանայք մշտապես նվերներ են ստացել գումարի տեսքով, սակայն Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ այս տարի ԱԺ-ն գումար չունի, ինչի համար կանանց նվերը չի տրվի:
«ՉԻ» տեղեկություններով, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը:
րազդան» տոնավաճառից հեռացած առևտրականներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել:
«Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց որ թե կարանք»:
Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Դե դու քո կերպարը փոխի։ Կփոխե՞ս։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի. ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ. իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։
Մարտի 5-ին, ժամը 03.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Քաջարան» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Օրեր առաջ Լոս Անջելեսում ձերբակալել են ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկած Հենրի Մայքլ Գևորգյանին։ Հենրի Գևորգյանը հայտնի երգչուհի, վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանի որդին է։ Հենրիի մայրը՝ Ֆ. Մարտիրոսյանը, մահացել էր 55 տարեկան հասակում՝ 2012թ. նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, լեղապարկի վիրահատությունից հետո:
Այսօրվա երեք սպանություններին վերաբերող լուրերում լրատվամիջոցներն անդրադարձել էին սպանվածներից Երրորդմասցի Լյովիկի կողմից օրենքով գող Օշականցի Գևորիկին անցյալ տարի ծեծելու փաստին:
Մարտի 3-ին, ժամը 09.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Գևորգյանին:
«Պանարմենիան մեդիա գրուպը» շարունակում է ամրապնդել իր ներկայությունը համացանցում։
1988-ին, երբ Հայաստանում կազմավորվում էին կամավորական ջոկատները, ջոկատ ձևավորվեց նաև Օձունում: 1989 թվականին նկարիչ Ալիկ Պապոյանը, ով նաև որսորդ էր, իր որսորդ ընկերներին համախմբեց ու 32 որսորդներով մեկնեցին Նոյեմբարյանի անտառներ: Նրանց մեջ էին նաև օձնեցի Ռազմիկ Դեմուրյանը, ով հայտնի էր Ցեդուր մականունով, Սերգեյ Դեմուրյանը, Սերյոժա Ղազարյանը և ազգությամբ հույն Ռոմիկ Խարիտովը:
Մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստավել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակի կամրջից:
Մարտի 3-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել 1950 թ. ծնված Յուրիկ Պ.-ն և հայտնել, որ իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Թումանյան փողոցից առևանգել են:
Կառավարությունը տարեսկզբից փոփոխություն է կատարել պետական համակարգում աշխատող քաղաքացիներին տրվող սոցիալական փաթեթի առողջապահական մասի հետ կապված:
Ամենախելացի ու տաղանդավոր աշակերտները, սիրված, դիտված ու պահանջված ինտելեկտուալ խաղը` ամենառեյտինգային ալիքի եթերում: Ո՞վ է լինելու Հայաստանի ամենախելացի աշակերտը:
Մարտի 3-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Արին-Բերդի փողոցի մի հասցեից, հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Ղ.-ին, 1991 թ. ծնված Հարություն Մ.-ին և 1987 թ. ծնված Գառնիկ Թ.-ին:
Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա դա թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին զրկել է կյանքից, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել է 4 ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։
«Ժողովրդին մոբիլիզացնող և ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է ձևավորվում, որը պետք է գործի խաղաղ անհնազանդության մեթոդներով՝ դա զինված կազմակերպություն չէ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանի տարածած հայտարարության մասին, որով նա կոչ էր անում բոլորին միանալ իրենց քաղաքացիական բանակին՝ ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Ավետիսյանների սպանությունից հետո ոստիկանության սադրանքով տեղի ունեցած փողոցային բախումների քրգործով մոտ 32-38 հոգի ստացել է կասկածյալի կարգավիճակ, իսկ մոտ 10 հոգու մեղադրանք է ներկայացվել նույն՝ խուլիգանության, հասարակական կարգ խախտելու, իբր ազգի լավագույն կեսի անդորրը խռովելու հոդվածներով։ Ես զրուցել եմ նրանցից եւս երկու հետ, բացի սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանից ու գյումրեցի Անուշավան Հարությունյանից»։