88.5 միլիոն՝ սփյուռքի դպրոցներին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում կքննարկի աիյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման 2015թ. ծրագիրը։

ՀՀ պետական բյուջեով այս նպատակին հատկացված է 88.5 միլիոն դրամ։ Այս գումարի շրջանակներում նախատեսված է ուսումնական գրականությամբ և օժանդակ նյութերով մասամբ ապահովել սփյուռքում գործող 350 ամենօրյա և մոտ 600 մեկօրյա դպրոցների պահանջարկը։

Փաստորեն՝ յուրաքանչյուր դպրոցի հաշվով ընդամենը մոտ 200 դոլարի գրականության է տրամադրվելու։

ՀՀ սփյուռքի նախարարությանը, որը համակարգում է այս աշխատանքները, կառավարությանը ներկայացրած նախագծի հիմնավորումների մեջ նշել է, թե վերոնշյալ օժանդակ նյութերը մշակվում են ըստ «համապատասխան երկրների, համայնքների, կրթօջախների առանձնահատկությունների, կրթական կարիքների բազմազանության, արևմտահայերեն խոսող սփյուռքահայ հատվածի պահանջների»»։

Կարդացեք «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031