
Խոշոր ավտովթար՝ Աշտարակ-Գյումրի ճանապարհին. ՀՀ ՊՆ աշխատակիցները վթարի են ենթարկվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Սիրեկան Բադալյանի վարած «Զիլ» մակնիշի 34 DM 023 համարանիշի և Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Անտոնյանի վարած «Վազ 2106» մակնիշի 23 ՕՕ 974 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «06»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 21-ամյա Հայարփի Ադոյանը և Արուճ գյուղի բնակիչներ՝ 52-ամյա Արամ Տիգրանյանը, 23-ամյա Աշոտ Անտոնյանը, Հովհաննես Խաչատրյանը մարմնական վնասվածքներով գյուղացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո «Զիլ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել մայթին կանգնեցված պատին և հայտնվել հողամասում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, վիրավորներից Ա. Անտոնյանը պայմանագրային զինծառայող է, իսկ Հ. Խաչատրյանը նույնպես աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: