Անշարժ գույքը էժանանում է. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին տարիներին աոաջին անգամ, այս տարվա հունվարին ՀՀ պետական կադաստրի պետական կոմիտեն արձանագրել է Երեւանում անշարժ գույքի գների նվազում՝ դրամով արտահայտված։
Ըստ այդմ՝ անցած տարվա դեկտեմբերի համեմատ նվազել են Քանաքեռ-Զեյթուն, Նուր-Նորք, Դավթաշեն, Ավան, Էրեբանի, Շենգավիթ, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում գտնվող բնակարանների գները։ Նվազումը, կադաստրի տվյալներով, չնչին է, սակայն դա չի արտահայտում իրական վիճակը։ Անշարժ գույքի գները Հայաստանում ավանդաբար հաշվարկվում են դոլարով։
Եւ այդ հաշվարկով, անցած տարվա համեմատ անշարժ գույքի գները նվազել են 15-20 տոկոսով։ Անշարժ գույքի գների նվազումը այնքան էական է, որ որոշակի խնդիրներ է առաջացրել բանկային համակարգում։ Քանի որ վարկերի դիմաց որպես գրավ դրված բնակարանները էժանանանում են, թանկերը սկսել են որոշակի վերահաշվարկներ կատարել՝ վարկերի ապահովման նկատառումներից ելնելով։ Խնդիրը ոչ միայն գրավի արժեքն է, այլ դրանց արագ իրացման դժվարությանը»։