
Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկը) այլևս Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի նախկին մարզպետ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկը), պարզվում է, մի քանի ամիս առաջ ազատվել է աշխատանքից, սակայն տարօրինակ կերպով այդ լուրը չի հայտնվել լրատվամիջոցներում:
Տարօրինակ, քանի որ ոստիկանությունը սիրում է ամեն մի պաշտոնանկության մասին հայտարարել մամուլում և դա ներկայացնել բարեփոխումների շրջանակներում:
Իհարկե, կարևոր կադր չի կորցրել ոստիկանությունը, առավել ևս, որ Բարսեղյանն առանձնապես չէր այրվում աշխատելու կրակով և Վլադիմիր Գասպարյանին իր խորհուրդները շռայլելու ցանկությամբ:
Դեռ այն ժամանակ լրատվամիջոցները գրել էին, որ Էդիկ Բարսեդյանն աշխատանքի չի գնում, նրա սենյակն են «ռեմոնտ» անում: Ի դեպ, կարծես Լոնդիկի դեպքում անհաջողությունները հաջորդում են իրար:
Աշխատանքից ազատվել է նաև նրա դուստրը՝ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը: Եթե հավատալու լինենք Կապանում շրջանառվող լուրերին, ապա Բարսեղյանները ռուսաստանաբնակ մի կապանցի գործարարի վաճառել են նաև իրենց պատկանող կենցաղի մեծ տունը: Այժմ նախկին մարզպետ և ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանը զբաղվում է «Ռենեսանս» ռեստորանով»,գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։