«Հրազդան» տոնավաճառից հեռացած առևտրականներին Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառից հեռացած առևտրականներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել: Ըստ մեզ հասած լուրերի՝ նախօրեին տեղի է ունեցել վիճակահանություն, որից հետո էլ նրանց հատկացվել են իրենց բաժին հասած տաղավարները:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» հետո տեղեկություններ տարածվեցին, որ նա հրաժարվել է «Հրազդան» տոնավաճառի առևտրականների համար տարածք հատկացնելուց, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառից առևտրականները հեռացան այն բանից հետո, երբ նա հունվարին հերթական անգամ տարածքի վարձավճարները բարձրացրեց: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ առևտրականներին խոստացավ անվճար տարածք տրամադրել Աբովյանում՝ իրեն պատկանող շինությունում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս