Դպրոցական հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը մեծ է, հնարավորությունները սահմանափակ, հատկապես երբ խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում այսօր՝ օգոստոսի 28-ին, ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:
Օգոստոսի 27-ին, ժամը 21.25-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սուսաննա Վարդապետյանին:
Դեռևս տարեսկզբից Գյումրու Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կատարվեցին հարթեցման ու մաքրման աշխատանքներ:
Օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների ծավալների կրճատմանը նպաստող ծանրակշիռ քայլ «Սիգարոն» ընկերության կողմից:
Ոստիկանները պարզել են Արտաշատում սպանության փորձ կատարողի ինքնությունը:
Տուժողի իրավահաջորդ ճանաչված հայրն էլ ասաց, որ պարզապես չի կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս այդ ակնոցներով մարդը հայտնվեց որդու կողքին պաշտպանական կողմի ներկայացմամբ. «Ո՞ւմ ցուցմունքով կամ ի՞նչ հանգամանքներում հայտնի դարձավ, որ ակնոցներով այդ մարդը հայտնվել է Տիգրանի կողքին»:
Եղվարդն ադրբեջանական սահմանից 1 կմ հեռավորության վրա էր (հարևանությամբ Քաշաթաղի շրջանն է): Արցախյան պատերազմի տարիներին գյուղում մոտ 90 տուն է ավերվել: Մի քանիսի այրված պատերը մինչ օրս մահարձանի նման կանգնած են: «5 անգամ գրադը կպել ա իմ տանը: Գույք չէր մնացել, քանդվել ու վառվել էր: 20 տարի անցել ա, տանիքը չէինք կարողանում ամրացնել, ջուրը լցվում էր տուն: Բայց ոչ մի փոխհատուցում չեն տվել»,- ասում է Ալբերտ պապը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 7-ի սահմաններում Գրիբոյեդովի 8 շենքի բակում հոգեկան հիվանդությամբ տառապող Վարազդատ Ավետյանը իր մոտ գտնվող դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ դանակաի մի քանի հարված է հասցրել Համլետ Մելիքյանին և պատճառել մարմնական վնասվածքներ:
«Մենք խիստ անհանգստացած ենք և ընդհանրապես համարում ենք, որ անանուն աղբյուրների պաշտպանության բացակայության դեպքում մի շարք հանրային նշանակություն ունեցող տեղեկություններ ընդհանրապես չեն հրապարակվի, և աղբյուրներն ընդհանրապես կհրաժարվեն համագործակցելուց և հասարակական շահին առնչվող տեղեկատվություն տրամադրելուց»:
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Օգոստոսի 28-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախություն փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Նախկինում ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ իրենց գործում որևէ առաջընթաց չկա: Տարբեր մասնագիտական հիվանդություններ ստացած օդաչուները մինչև 2006 թ-ը փոխհատուցում են ստացել, իսկ դրանից հետո՝ ոչ:
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են միշարքնոր նշանակումներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվի Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի մոտակա ճանապարհահատվածում, տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Սակայն տավուշցի վարորդները դժգոհում են, որ սահմանամերձ մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160-175 դրամով:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին:
«Տեսչության կազմում եղել է արագ արձագանքման խումբ, որը նախարար նշանակվելուց հետո իմ որոշմամբ ցրել եմ, և դրա հետ է կապված»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Օգոստոսի 27-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լյովա Խ.-ին:
Արտավան վարչական շրջանի ղեկավարն ահազանգել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և հայտնել, որ գյուղի տներից մեկի այգու փշալարերի մեջ արջ կա:
Օգոստոսի 28-ին, ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորության ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բժիշկները Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ են գնահատում, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
2014թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:
Երեկ՝ իր ծննդյան օրը, 56 տարեկան հասակում, մահացել է «ՎԵՄ» ռադիոկայանի մեր գործընկեր, ճանաչված լրագրող Հասմիկ Բաբաջանյանը:
Ուշադրություն, որոնվում են:
Օգոստոսի 27-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հասարակությունն անընդհատ լարման վիճակում է գտնվում՝ տպավորություն ունենալով, թե Արցախը շնչում է հակամարտությամբ, թե պատերազմը մազից է կախված: Այնինչ Արցախում լարումը սովորաբար անհամեմատելիորեն ավելի ցածր է լինում, քան, օրինակ, Երևանում: Պարզ հետևություն՝ լարման հիմնական աղբյուրը տեղեկատվական դաշտն է, ոչ թե բուն սահմանը: