Բաժիններ՝

Ինչո՞ւ են սահմանագոտու բնակիչները գազի համար թանկ վճարում

tesankyun.am-ը գրում է.  Ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի սահմանագոտու բնակավայրերի գնդակոծությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ խմբակցություները ներկայացնող պատգամավորները այցելելով Տավուշի սահմանագոտի՝ բնակիչներին հավաստիացրին, որ իրենք մտածում են նրանց կենսակերպը բարելավելու մասին:

Սակայն տավուշցի վարորդները դժգոհում են, որ սահմանամերձ մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160-175 դրամով:

Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:

Ավելին՝ Սեւանում ավտոմեքենաները լիցքավորելու դեպքում մեքենաներն ավելի երկար ճանապարհ են անցնում, քան Տավուշի մարզում նույն քանակի գազով ավտոմեքենան լիցքավորելու դեպքում: Դա պայմանավորված է Սեւանի սառը կլիմայով, երբ լիցքավորման ընթացքում գազը հասցնում է «նստել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031