Հուլիսի 15-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ ճենապակու գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ըստ տեղեկությունների` Սմբատի վրա առկա են եղել դանակի բազմաթիվ հետքեր:
19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Պատիժը խիստ չէ, պատիժը համաչափ է, որովհետև մենք խոսում ենք երկու հանցագործության մասին ՝ մի արարք, երկու հանցագործություն, և դրա համար ես համարում եմ, որ այդ պատիժը նորմալ է և համաչափ»
Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տեղեկությունների, դիվերսանտների կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 15-ի որոշմամբ «ՌՈՍՏՈՄ ԵՎ ԶՈՀՐԱԲ» ՍՊԸ-ի 8 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 15-ից, արգելվել է աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Հուլիսի 14-ին,կեսօրից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է ժամանել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, ով բժշկական կենտրոնի վարչական աշխատողների համար հրապարակել է մարզպետ Հովիկ Աբովյանի որոշումը,որով Աշոտ Գյոզալյանն ազատվել է բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից:
Ռուսաստանում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավիաաղետի զոհերից մեկը՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի 27-ամյա բնակիչ Տիգրան Ադամյանն է, ով օրեր առաջ Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել՝ արտագնա աշխատանքի նպատակով:
«Համենայնդեպս, դա դիվերսիա որակվել է, և արդեն քրեական գործը գործը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, հարուցվել է հենց դիվերսիայի, սպանության և այլ համապատասխան հոդվածներով»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հուլիսի 15-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 40/1 տան սենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն մի քանի օր է Արմավիրի մարզի Այգեկ վարչական շրջանում հսկայածավալ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել:
«Տվյալ տարածքային , ավանդական եկեղեցու դավանաբանությունից մի փոքր շեղում ունեցող կառույցը համարվում է աղանդ: Վտանգ սպառնում են ոչ թե աղանդավորները, այլ` քայքայիչ աղանդները, որոնք իրենց գործունեության մեջ փակ են, օգտագործում են ներքաշման հոգեբանական մեթոդներ, զբաղվում են հոգեորսությամբ` օգտագործելով մարդկանց սոցիալական վիճակն ու նման այլ մեխանիզմներ, որոնք արգելված են»
Հուլիսի 15-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դատարանի շենքի 3-րդ հարկից քաղաքացին սպառնում է նետվել պատուհանից:
Անդրադառնալով այն հարցին, թե հատկապես ո՞ր մթերքներն են վտանգ պարունակում, որտեղ կան շեղումներ՝ Ա. Գևորգյանն ասաց, որ քանի դեռ կա գետնից առևտուր անելու պահանջարկը, մեր հասարակության մոտ առաջարկը չի վերանալու
Ըստ Գևորգ Կոստանյանի՝ կուսակցությունները ևս շատ դեպքերում և հիմնականում կառուցված են անձի կոնկրետ անհատական հատկանիշների վրա»
Նշված փաստի առթիվ, 2014թ. հուլիսի 14-ին, ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
«Ես չգիտեմ` ինչն է պատճառը, ինչի մասին է խոսքը: Ինչ ունի, թող տանի ներկայացնի նախաքննական մարմնին: Ինչ բարձրաստիճան պաշտոնյայի անուն ունի, թող բացահայտ, առանց թաքցնելու տանի ներկայացնի: Սա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունեցող դեպք է: Որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, քանի որ դրա համար ոչ պատճառ ունի, ոչ էլ առիթ: Թող Մհերյանը ինքը պարզի, թե ով է թերացել իր պարտականությունների մեջ: Ես` որպես նախարար, ընդհանրապես չեմ թերացել իմ պարտականությունների մեջ»:
Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ուշադրություն հրավիրեց արված լուսանկարների վրա, որտեղ երևում են թափված արյան հետքերը, և նշեց, որ ինքնավնասման դեպքում արյունը նշված վայրում չէր կարող հայտնվել:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» մշակութային կենտրոն:
«Մենք տեղյակ ենք, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, առայժմ չգիտենք՝ սպանությո՞ւն է, թե՞ աշխատանքի ժամանակ է եղել»,- 168.am-ին հայտնեց գործակալության փոխտնօրեն Սամվել Մուսոյանը:
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (լուսանկարում) մարտին գումարային վեճ է ունեցել «Սթար» խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, որին նա պարտքով 5 մլն 146 հազար 842 դոլար էր տվել և չէր կարողանում հետ վերցնել, «Հրապարակ» օրաթերթում գրում է Սյուզան Սիմոնյանը։
Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ:
«Աշխատանքների կատարման ժամանակ այդ տղան եկել է այնտեղ, վիճաբանություն է տեղի ունեցել, ու արդյունքում սպանվել է: Նրանցից ոչ ոք մեր համայնքի անդամ չեն, Երևանի բնակիչներ են»:
Ժամը 00:40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մամիկոնյանց 43 շենքի բնակիչ, 45-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Volkswagen Passat մակնիշի 24 SO 984 համարանիշի և Հրաչյա Քոչարի 13 շենքի բնակիչ, 48-ամյա Տիգրան Աղաջանյանի վարաշծ Mercedes մակնիշի 64 SU 006 համարանիշի ավտոմեքենաները:
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն հստակ տեղեկություններ չկան: Տարբերակներ են քննարկվել, հիմնական կասկածներն արդեն ադրբեջանցի դիվերսանտների կողմն է ուղղված»:
Հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել:
«Բաց հասարակության ինստիտուտը` Սորոսի Հայաստանի մասնաճյուղը, «պատերազմ» է հայտարարել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին»:
2009-2012 թվականների ընթացքում, երբ Կլիմկոն դեռ ղեկավարում էր «Արմենտելը», ընդհանուր առմամբ, այդ միջոցով «անհետացել է» հարյուրավոր միլիոն դոլար, ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ 500 միլիոն:
«Օրեր առաջ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները: