
Հովիկ Աբրահամյան. Մամուլի և խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը հայ մամուլի օրվա առթիվ.
«Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
Հայ մամուլն սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ:
Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ մամուլի բոլոր ներկայացուցիչներին այս ասպարեզում կատարած մեծ ծավալի աշխատանքի համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում»:
ՀՀ կառավարության պաշտոնական լրահոս