Մարդու իրավունքների վերաբերյալ այս և մյուս բոլոր հիմնախնդիրներին անդրադառնալու փոխարեն ՀՀ ԱԺ առանձին պատգամավորներ, հատկապես ՀՀԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ, իրենց ելույթներով փոխանակ անդրադառնալու Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խիստ մտահոգիչ խնդիրներին, իրենց ելույթներով փորձեցին վարկաբեկել ՄԻՊ-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բանկոմատի և բժշկական կենտրոնի տեսախցիկներն արձանագրել են գողություն կատարողների դեմքերը:
Երևանի Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Դատարանում այօր դատավարության մասնակիցները հարցեր ուղղեցին կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցկացրած Զարեհ Տեր-Ավետիսյանին:
Առաջին ամուսնությունից հետո Ադրիանան փոխել էր իր ազգանունը և դարձել Կարեմբո. այժմ կրկին փոխել է և իր ներկայիս ամուսնու ազգանունն է ընդունել` Օհանյան, պարզապես, հիմա նա Կարեմբո ազգանունով է հռչակ ձեռք բերել և ավելի շատ օգտագործում է իր նախկին ազգանունը, չնայած շատ հաճախ ասում է, որ իրեն այժմյան հայկական ազգանունով դիմեն, կամ էլ «Ադրիանա ջան»` ինչպես ինքն է սիրում:
Ժամը 13:10-ի սահմաններում Երևանի բնակիչ Սեդրակ Պողիկյանը Դավիթաշեն կամրջից դեպի Տիգրան Պետրոսյանի արձան ընկած ճամապարհահատվածում` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի տան հարևանությամբ, իր վարած Меrcury 32 ԼՏ 543 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 13-17.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 850 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել է 349.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կողոպուտ Երևանի Հանրապետության փողոցում:
Շիրակի մարզի Հոռոմ գյուղում բնակվող Նալբանդյանների ընտանիքում դժբախտություն է: Ընտանիքի որդին՝ Արթուրը, երիկամի փոխպատվաստման կարիք ունի:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Արջը վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին` «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Այսօր Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչից բախման հետևանքով հրդեհ է բռնկվել:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 13 շենքի 28-րդ բնակարանի շքապատշգամբը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվատնգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբողջությամբ այրվել է Պ. Գ.-ի տան տանիքը` մոտ 200 քմ, այնտեղ կուտակված 300 հակ անասնակեր, 6 քմ աթար և 8 խմ թեփ:
Վարդանանց փողոցի 18/2 շենքի հատվածում, որտեղ մայիսի 17-ին կրակոցներ էին հնչել, տեսագրող սարք է հայտնաբերվել, սակայն պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման` հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: «Ձեր կողմից հիշատակված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17.05.2014թ. հարուցված և քննվող քրեական […]
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:
ԵՏՄ-ին անդամակցությունը չի նշանակում, թե մենք Եվրոպայից հեռանում ենք: Բայց մի պատմական իրողություն, այնուամենայնիվ, ուզում եմ նշել: 1915 թվականի Հայոց Եղեռնը ինչպե՞ս տեղի ունեցավ: Այն տեղի ունեցավ եվրոպական երկրների հանցավոր անտարբերության պայմաններում, ռուսները մի քիչ ուշացած եկան, եւ բոլորն ասացին, թե տեսեք՝ ռուսներն ուշացած եկան:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արթուր Ա.-ն:
«Սկզբում նախատեսել էինք ավելի շատ տալ, բայց աննախադեպ մեծ թվով մարդիկ էին դիմել, ու ուզած-չուզած՝ պակասեցնելու ենք թիվը: Ինչքան մենք կարողանում ենք միջոցներ հայթայթել, այդքանն էլ բաժանում ենք: Հնարավոր է հետո, երբ նոր բարերարներ լինեն, ավելի ծայրահեղ վիճակում գտնվողներին նորից բաժանենք: Մեզ համար դժվար կլինի, բայց հիմա ուզում ենք շատ մարդկանց բաժանել»:
Ամսի 24-ին հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ հուսախաբ չեն լինելու և լսելու են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքը և ելույթը:
Ուշադրություն. Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
Ջրատար խողովակները նորերով փոխարինելուց հետո փորված հատվածները չեն վերականգնվել,-դժգոհել են բնակիչները:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է: