
Մամուլի քարտուղար. Հայաստանի էլեկտրացանցերի աուդիտը կսկսվի օգոստոսին

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին, Sputnik–ին հայտնել է էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Նատալյան Սարջանյանը։
Ըստ նրա, «ՀԷՑ»–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Երևան է վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ի ղեկավարության մի շարք խորհրդակցությունների։
«Ներկայում Ինտեր ՌԱՕ–ում աշխատում են աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքի շուրջ։ Տեխնիկական առաջադրանքի մշակումը և աուդիտորի ընտրությունը կպահանջի մեկ ամիս»,– նշել է մամուլի քարտուղարը։
Սարջանյանը դժվարացավ ասել, թե ինչ ընկերություններ են մասնակցելու «ՀԷՑ»–ի աուդիտի մրցույթին։ Ըստ նրա, ընկերության աուդիտը կտևի երեքից վեց ամիս։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: