
Վթար Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին

Հուլիսի 6-ին, ժամը 17.36-ին տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԳԱԶ-31029» մակնիշի 34 QL 328պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հայրիկ Սարդարյան, ծնվ. 1976թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը` 1976 թ. ծնված Հ. Ս.-ը, տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: