
Երևանում ձերբակալված ցուցարարների շարքում հայտաբերվել է Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող քաղաքացին. НТВ

Երևանի կենտրոնում ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու ժամանակ հայ ոստիկանները ձերբակալել են թվով 46 մարդու: Բերման ենթարկված ցույցի մասնակիցներից մեկը, պարզվեց, որ գողության մեղադրանքով հետախուզման մեջ է Ռուսաստանում:
Երևանում բողոքի ցույցի շուրջ 50 ձերբակալվածների շարքում հայտնաբերվել է տղամարդ, ով հետախուզվում է ռուսական իրավապահ մարմինների կողմից: Այդ մասին «Ինտերֆաքսին» պատմել է ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ում խոսքերը մեջ է բերում НТВ-ն: Նրա խոսքերով՝ Ռուսաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին մեղադրվում է գողության մեջ:
«ՀՀ քաղաքացի Արսեն Օհանյանը հետախուզվում է Ռուսաստանի ոստիկանության կողմից՝ գողության մեղադրանքով: Այժմ որոշվում է հետագա գործողությունների հարցը»,- ասել է Աշոտ Ահարոնյանը:
Ըստ НТВ-ի՝ Երևանում 46 ձերբակալված ցուցարարների շարքում եղել են 6 անչափահասներ, որոնք անմիջապես ազատ են արձակվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը