Ուշադրություն. Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք:
Ջրատար խողովակները նորերով փոխարինելուց հետո փորված հատվածները չեն վերականգնվել,-դժգոհել են բնակիչները:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:
Թաղամասը, որն հայտնի է քանդված, խորդուբորդ փողոցներով, քայքայված, մաշված տնակներով, քաղաքի կենտրոնից հեռու է, իսկ տրանսպորտային միջոցներ այստեղ հազվադեպ են հայտնվում. պատճառը` փողոցների անբարեկարգ վիճակն է:
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնից հաղորդում էր ստացվել 1974 թ. ծնված Արման Ս.-ին և 1975 թ. ծնված Արման Դ.-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 35 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու համար բերման ենթարկելու մասին:
2014 թ. հոկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 209 պատահար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 17:00-ի դրությամբ, ձյունը դադարել է, ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միայն Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը 100-150 մետր է:
Հոկտեմբերի 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:45 սահմաններում, Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու Ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից:
Խնդրո առարկա ոլորտը խիստ մասնագիտական է և պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում, իսկ սիրողական վերլուծությունները հաստատ հօգուտ վերլուծողի չեն:
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից ԻԻՀ քաղաքացի Մարիամ Ս.-ի «Նոութբուքը» և պայուսակը գողանալու մասին:
Հայաստանի Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ձյուն է տեղացել, ճանապարհների որոշ հատվածներ պատվել էին մերկասառույցով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի:
Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:
Ուշադրություն դարձրեք տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշվածին՝ վարչական ակտերի վարույթներն ավարտված չեն՝ տուգանքները վճարված չեն:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.35-ին, իսկ ապա նաև ժամը 20.25-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի վնասվածքով՝ 1987 թ. ծնված Լյուբա Ճ.-ն և գոտկատեղի վնասվածքով` 1984 թ. ծնված Խանում Թ.-ն:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Վահան Խ.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել:
Երևանի առնվազն 2 հասցեում` Շահումյան հրապարակից դեպի վեր, Վազգեն Սարգսյան փողոցով բարձրանալիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց, դրված են ավտոկանգառն արգելող նշաններ, սակայն հենց այդ արգելող նշանի տակ գծված կարմիր գծերը թույլատրում են ավտոկանգառը, որտեղ վարորդները վճարում և միաժամանակ տուգանվում են կանգնելու համար: Ինչպես են Երևանի ոստիկանությունը և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները բացատրում այս փաստը:
Պարզվել է, որ վերջիններս ժամը 09.00-ին ծեծի են ենթարկել Ռուստամ Շ.-ին և պատճառել վնասվածքներ:
Գաբրիելյանը հոկտեմբերի 19-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի քննչական վարչություն է բերման ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից` ոստիկանության սերժանին հարվածելու հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում։
Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ավարտվել է Արագածավան գյուղի բնակիչ Ռ.Ամիրխանյանին դանակահարելու և դիտավորությամբ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Երկու օր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Ավալյանը դանակով հարված է հասցրել համագյուղացի Անդրանիկ Այդյանի հետույքին
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.58-ին տեղակատվություն է ստացվել, որ ժամը 11.48-ին թունավորման նախանշաններով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 17 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ՝ 1978թ. ծնված Ա. Ա.-ն:
Նախախորհրդարանը նախատեսում է Հանրապետոության ամբողջ տարածքում կազմակերպել «100-ամյակը՝ առանց ռեժիմի» խորագրով իրազեկման ավտոերթեր: Ավտոերթերը կազմակերպվում են կամավորական ռեսուրսի միջոցով: Իրազեկման այս յուրահատուկ ձևն ընտրվել է Նախախորհրդարանի գործունեության տեղեկատվական շրջափակման հանգամանքի հաշվառմամբ:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին, Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ.Մովսիսյանի դիակը։
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Ագարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հոկտեմբերի 21-ի գիշերը Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 00C, հողի մակրեևույթին -1…-20C ցուրտ: