Բաժիններ՝

«Կա՛մ ձևավորվում է հասարակական կազմակերպություն, կա՛մ քաղաքական կուսակցություն»

Այսօր Ազատության հրապարակում հավաքի ժամանակ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության երիտթևի նախագահ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ իրենց պահանջները ի սկզբանե դրվել են սոցիալական հարթության վրա, բայց դրանք քաղաքական պահանջներ են:

«Այսօր մեր խաղաղ ցույցի մասնակիցներից ոմանց վրա բռնություն կիրառելով՝ տեղափոխեցին ոստիկանական բաժիններ: Կցանկանայի տեղում քննարկումներ անցկացվեր ու առաջարկներ ներկայացվեր, որ մենք ինքնակազմակերպվենք: Կա՛մ շարունակում ենք նույն կերպով պայքարը, այսինքն՝ ոչ մի կազմակերպողական խումբ չի ձևավորվում, այլ լինելու են մարդիկ, ովքեր ուղղակի բարձրաձայնելու են ձեր խոսքը, կա՛մ ձևավորվում է հասարակական կազմակերպություն, կա՛մ քաղաքական կուսակցություն»,- հայտարարեց Ն. Այվազյանը:

Նրա խոսքով՝ այս շարժումը ի սկզբանե դրվել էր սոցիալական և քաղաքացիական հարթության վրա, բայց անկեղծ չէր ներկայացվել, քանի որ այն քաղաքական էր, որովհետև ուղղված էր իշխանություններին. «Մեր շարժումը ժողովրդական շարժում է, ու ոչ մեկը կուսակցական դրոշ այստեղ չի ծածանել, ու հուսով եմ՝ չի էլ ծածանի, բայց մեր պահանջները քաղաքական են»:

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում նաև նախագահի հրաժարականի կոչեր էին հնչում, իսկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ հացադուլ հայտարարեց՝ ոչ թե իշխանությունների դեմ, այլ որ մարդիկ գան և միանան իրենց Ազատության հրապարակում, որից հետո իրենք կգնան նորից Բաղրամյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս