Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին:
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյուզ» կոչվող անտառամասում ծառեր են հատում:
Արմեն Կ.-ի խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է մոտ 0.39 գ կանաչավուն չորացված և մանրացված կանեփանման զանգված, որը, ըստ նրա հայտարարության, պատկանում է իրեն, աճեցրել է իր հողամասում:
ն, Ա. Շամիրյանը տեղափոխվել է «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի պահանջներ չներկայացնի «Հրազդան» ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալ Ս. Բաբայանին: Սակայն, զարմանալիորեն ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ա. Շամիրյանը որոշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնել «Հրազդան» ՔԿՀ-ում ՔԿՀ-ի ռեժիմային գծով պետի տեղակալի մասնակցությամբ և աջակցությամբ բջջային հեռախոսների իրացման մասին: Էլ ավելի զարմանալիորեն,ՀՀ ԱԱԾ-ն դատապարտյալի դիմումը վերահասցեագրում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ հետագա ընթացքը լուծելու համար:
Նախագահական նստավայրի դիմաց այսօր Շտապ օգնության մեքենա էր ժամանել։ Վատացել էր հացադուլ եւ նստացույց սկսած Առուշանյան ընտանիքի անդամներից Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը։
«Ուղեկից վնաս ասելով նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, եւ իհարկե` բանակցային գործընթացի խափանման եւ հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները եւ առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,-ասել է նա:
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:
«Խաղաղություն ամենեցուն» եմ ասում և աղոթում, որ իրական պատերազմը երբեք ու երբեք չվերսկսվի, բայց նաև վստահ եմ, որ հայ զինվորը արժանի պատասխանն ու հակահարվածը կտա ադրբեջանական հրոսակախմբին: Իսկապես հրոսակախո՛ւմբ և ոչ թե բանա՛կ, որտեղ խաղաղ քնած մարդուն կացնահարողին պաշտոն են տալիս ու ազգային հերոս հռչակում, իսկ ուղղաթիռը կործանած անասունին էլ` շքանշանով պարգևատրում: «Ասա՛, ո՞վ են հերոսներդ, կասեմ, ով ես դու»:
«Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել տապալել Մինսկի գործընթացը: Եվ տարբեր սադրիչ բնույթի գործողություններ են արվում տարբեր ասպարեզներում: Նպատակն այն է նաև, որ մեզ հանեն հավասարակշռությունից, և մենք փաստորեն ինչ-ինչ գործողությունների միջոցով այդ բանակցային գործընթացը դադարեցնենք: Նրանց դիտարկմամբ՝ այդ դեպքում խնդիրը կանցնի այլ հարթակներ, որտեղ իրենք արդեն նավթային կամ խավիարային դիվանագիտությամբ ինչ-որ ատյանում ձայների մեծամասնությամբ ուղղակի այդ հարցը կլուծեն: Սա է նրանց գերխնդիրը, և մենք նույնպես դա պետք է հաստակ գիտակցենք մեր պատասխան քայլերը պլանավորելիս»:
ՔՀԻ առաջարկած մոդելի համաձայն՝ Անկախ հանձնաժողով, որպես այդպիսին, չպետք է գործի։ Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները պետք է գնահատեն վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալի անցյալը և ներկան և տրամադրեն եզրակացություն։ Իսկ ՔԿՀ–ից անկախ մարմինը (ապագայում ստեղծվելիք ապորբացիոն ծառայությունը կամ նմանատիպ գործառույթ իրականացնող այլ մարմին, օրինակ՝ ներկայումս գործող Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը) պետք է գնահատի ապագայի հետ կապված գործոնները, առաջարկի պայմաններ, որոնք պետք է առաջադրվեն վաղաժամկետ ազատվողին, ինչպես նաև՝ գնահատի նրա կարիքները և առաջարկի աջակցության, վերականգնողական ծրագրեր։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվիԱվան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների` բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքներիջրամատակարարումը:
Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Ժամը 13:30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գարեգին Նժդեհ փողոցում:
Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում բացվել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիա, որտեղ պետք է մասնագետներ պատրաստվեն՝ դպրոցների ինժեներական խմբակներում դասավանդելու համար:
«Ադրբեջանական իշխանությունները չէին ցանկանա խոստովանել, որ ԼՂՀ-ում, ի տարբերություն Ադրբեջանի, մարդուն դատում են ոչ թե ազգային պատկանելության պատճառով, այլ միայն կոնկրետ հանցագործության համար` պահպանելով մեղադրյալների՝ քաղաքակիրթ աշխարհում ընդունված բոլոր իրավունքները»:
Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ օդային տարածքում և ընկել հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի էջում հրապարակել է ս.թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկան։
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնության համար։
« 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ մեր կենտրոնում հաշվառված է թմրադեղ օգտագործող 4922 հոգի և ևս 100 հոգի, ովքեր այլ հոգեմետ դեղեր են օգտագործում»։
«Անկախությունից հետո մենք չկարողացանք համապատասխան քաղաքական ներուժ ապահվել, որն ի վիճակի կլիներ կազմակերպել մեր ժողովրդին, ձևավորել ինքնիշխան պետություն և վարել արտաքին ու ներքին ազգանպաստ քաղաքականություն: Օտարին հաջողվեց հենվել մեր երկրում առկա նյութապաշտ ու ստրկամիտ քաղաքական գործակալների շերտի վրա, և նրանց բերել կառավարման լծակներին մոտ:
ՍԴ-ի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լարված իրավիճակ է: Ոստիկանները բռնի ուժի գործադրմամբ՝ հրելով, քաշքշելով տարածքից հեռացնում են ակցիայի մասնակիցներին: Հարցերին, թե ինչ իրավունքով են նման բռնություն գործադրում՝ խոչընդոտելով մարդկանց ազատ տեղաշարժը՝ ոստիկանները չեն պատասխանում:
Կամիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից տեղեկացանք, որ այս պահին դեռ երկխոսության մեջ են գտնվում համապատասխան իշխանությունների հետ խոցված ինքնաթիռին մոտենալու հարցում:
«Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է: Ճիշտ է, դեռևս չենք կարողանում մոտենալ այդ տեղին, այն այս պահին էլ ինտենսիվ կրակի տակ է»
Նոյեմբերի 14-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ամառանոցային փողոցի թիվ 7 տանը:
Երևանի Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպությունը «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ն է, որի հետ կնքած պայմանագրի համաձայն աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2014 թվականն է: Հիմնանորոգումը ոչ միայն ավարտված չէ, այլև 2 օր առաջ տեղում անձամբ համոզվեցի, որ պարզապես կանգնած է, որովհետև ցերեկը, ժամը 14.00-ին դարպասի կողպեքը կախված էր ու ոչ մի կենդանի շունչ չկար, վկա` Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 11—ի երեկոյան ռեպորտաժը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գործունեությունը նպաստել է հայ-լեհական քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։