Բաժիններ՝

«Ես կարծում եմ, որ լուրջ հետևություններ կանի». Վլադիմիր Գասպարյանը՝ Լևոն Երանոսյանի մասին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպրայանն այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց, որ երեկ իր տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը մեկնաբանել է տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ երեկ, երբ Եռաբլուրում Լևոն Երանոսյանին էր մոտեցել մուրացկան մի կին՝ խնդրելով օգնել իրեն, սակայն նա արձագանքել էր. «Դու սա՞ղ ես հլը, ես էլ գիտեմ՝ սատկել ես, աղջի՛»:

«Բացի դրանից՝ Երանոսյանը եղել է ինձ մոտ, ես եմ խոսել նրա հետ: Եթե ծանոթ չեք իր այդ պարզաբանումներին, կխնդրեի ծանոթանանք և այսօր փակենք այդ հարցը: Ես կարծում եմ, որ լուրջ հետևություններ կանի Երանոսյանը»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս