Նոյեմբերի 15-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Արմավիրի մարզի Այգեկ գյուղից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Հրաչյա Թ.-ն:
Նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ երթուղային տաքսու մեջ, գաղտնի հափշտակել է ուղևորուհի Ալոյանի դրամապանակը, որից հետո դրամապանակի մեջ գտնվող բանկային քարտի միջոցով տարբեր բանկերին պատկանող բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է 185.000 ՀՀ դրամ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանությա նտրամադրած տեսանյութում:
Երեւանի Ազատության պողոտայում գործող բիժուտերիայի խանութում մահացել է խանութի սեփականատերը:
Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության օրացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը: Որոշվել է ոչ միայն հայ իրականության մեջ վերականգնել սրբադասման կարգը, այլև ավանդական դարձնել եպիսկոպոսաց ժողովները: Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը գումարվելու է 2016թ.:
Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 45-ամյա Արմենակ Ավետիսյանի վարած Վազ 21102 մակնիշի 34 ՏZ 882 համարանիշի և Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ավիկ Ստեփանյանի վարած առանց համարանիշների Lexus մակնիշի ավտոմեքենաները:
«Մեր հակահարվածը ասելու բան չի: Ընդհանրապես, եթե մի տեղից վնաս ենք ստանում, որտեղից չեն սպասում մեզ, այդտեղից ենք այդ վնասի հատուցումը տալիս: Ուրիշ տեղով ենք ցավ պատճառում, որ ավելի դաժան ցավ ստանան: Աշխարհով մեկ հիմա դրանց վրա են տվել: Կոզրը մեր ձեռն ա էս պահին: Եթե ի օգուտ մեզ չգործեն, նոր մենք մեր մասով կգործենք: Բայց պատասխան միանշանակ լինելու է»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող «ՄԻ-24» ուղղաթիռը:
Ս. Մարտիրոսյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ մեզ մոտ շատերը լավ չհասկացան, թե այդ ուղղաթիռի հետ ինչ է եղել. «Համաձայնե՛ք, որ եթե ամեն ինչ բացատրվել է, թե ինչ է եղել մինչև ուղղաթիռի խոցվելը, դրանից հետո կատարվածը մենք լավ չենք հասկանում: Դրա համար հասարկությունն ընկալել է այնպես, որ երեքն էլ զոհվել են, բայց ասեմ, որ այդպիսի պաշտոնական հայտարարություններ էլ են եղել: Այսինքն՝ չի ասվել, որ իրենք անհայտ կորած են կամ՝ նրանց ճակատագիրը հայտնի չէ: Օրինակ՝ ո՞րն է օդաչուների պաշտոնական կարգավիճակը, որ հայտարարությունները կարդաք՝ չեք հասկանա՝ որն է: Այսինքն՝ իրենք զոհվա՞ծ են, անհայտ կորա՞ծ են, թե՞ ինչ»:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կիևյան փողոցի թիվ 24 շենքը սնուցող ջրատար խողովակը վնասվել է, ինչի պատճառով ջուը լցվում է շենքի նկուղը:
Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ կառավարության հաստատած ցանկ ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
armeniatv.am-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել ՀՀ ԼՂՀ զինանոցների հակաօդային պաշտպանության համակարգերի մասին՝ ընդգծելով, որ չնայած «հայկական ՀՕՊ-ի թագուհին գործում է մոտ 300 կիլոմետր շառավղով», հայկական կողմը, այդուհանդերձ, հավատարիմ է մնացել զինադադարի պայմանագրին ու ապացուցել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետների հետ համատեղ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ, բացահայտել են նոյեմբերի 10-ին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ավտոմեքենան:
2014թ. հունվարի 20-ին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նախկին ամուսինը բենզինով հրկիզել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն:
Հայկական կողմն առայժմ չի կարողացել մոտենալ վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին:
Այսօր ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ստեղծվել է աշխատանքային խումբ:
«Իր գլուխը վնասվել է, շատ վատ, շոկային վիճակում է, անընդհատ դողացնում է: Նոյեմբերի 10-ին՝ հենց դեպքի օրը, նրան մինչեւ 23.50 հարցաքննել են, ինքնազգացողությունը վատացել է, «Շտապօգնություն» են կանչել: Ինքը միայն անընդհատ կրկնում է, որ ես մեղավոր եմ, տարեք ինձ 100 տարի դատեք, սպանեք, ինչ ուզում եք, արեք, ուշքի չի գալիս տեղի ունեցածից»,-փոխանցեց փաստաբանը
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 21-ին: Քրեական գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասաության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Ինչպես հայտնի է, քրեական գործով մեղադրանք է առաջադչվել երեք անձի:
Ժապավենը ներկայացնում է երգչուhի Ժասմինի (Հասմիկ Անտոնյանի) ճակատագիրը: Նրա հիրավի հրաշալի ձայնը լցնում է ոչ թե օպերային դահլիճները, այլ երեկոյան Երևանի երկինքը: Ֆիլմը նկարահանել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնը:
Վրաստանի Հանրապետության քաղաքացներ 25-ամյա Այվազ Իզմաիլովը, 24-ամյա Գագա Կոպալիան և Նիկա Ղվալաձեն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2013թ դեկտեմբերի 1-ին` ժամը 21:30-ի սահմաններում, դանակներով զինված ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի գտնվող «Արման Բաբայան» ԱՁ-ին պատկանող համակարգիչների խանութ, որտեղ հարձակում են գործել նույն խանութի սեփականատեր Արման Բաբայանի և այդ պահին խանութում գտնվող վերջինիս ընկերուհի Գալինա Մարգարյանի վրա:
ԲՀԿ Երիտասարդների միության նախաձեռնությամբ Բարգավաճ Հայաստան, Հայ Ազգային Կոնգրես և Ժառանգություն կուսակցությունների, ինչպես նաև Լիբերալ ժողովրդական, Ազգային Անվտանգություն, Համերաշխություն, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան,Հայաստանի Սոցիալիստական, Առաքելություն,Ազգային Համաձայնություն կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները մի շարք հասարակական և ուսանողական կազմակերպությունների հետ միասին անցկացրեցին առաջին խորհրդակցությունը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:
Վերջերս Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ահազանգ էր հնչեցվել այն մասին, որ սկսած անցած տարվա նոյեմբերից, իսկ վերջին շրջանում՝ հատկապես, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսարանը ամենատարբեր պատճառներով մերժում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու հարցում:
Կրթական համակարգի, հատկապես հանրակրթության բնագավառի լրջագույն մարտահրավերներից է ոլորտի ֆեմինիզացիան: Կրթություն և մանկավարժություն մասնագիտությամբ սովորողների 81.6 տոկոսն աղջիկներն են:
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ այտոսկրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի կին:
Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Հայկ Մովսիսյանի գործով բողոքի քննությունը: Բազմիցս անդրադարձել ենք Հայկ Մովսիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործին, որով քննչական մարմինները, Հայկ Մովսիսյանի մահվան փաստը քննելով որպես ինքնասպանություն, հանցակազմի բացակայության հիմքով կարճել են, սակայն, Հայկ Մովսիսյանը չի ճանաչվել տուժող, իսկ նրա մայրը` Հեղինե Պետրոսյանը, տուժողի իրավահաջորդ, որի արդյունքում խախտվել են Հայկ Մովսիսյանի իրավունքները:
Վահագնի գյուղում բնակվող Բեգլարյանների ընտանիքը նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն արթնացել է ժամը 4-ին՝ շների հաչոցից: Գայլերը ոչխարի հոտի վրա հարձակվել են ոչ թե սարերում, այլ անասնագոմում: