
Թմրամիջոց և գաղտնի փականով դանակ՝ «Նիսան»-ից

Մայիսի 8-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բակից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հրայր Գ.-ին և 1975 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Հրայր Գ.-ին պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է փոշենման սպիտակ զանգված և 10 սմ շեղբի երկարությամբ գործարանային արտադրության գաղտնի փականով դանակ, իսկ անձնական խուզարկությամբ՝ 0.35 գ կշռով մանրացված կանեփանման կանաչավուն զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: