
Հռոմի պապը սովորում է բասկետբոլի գնդակը պտտեցնել մատի վրա

Ամերիկյան «Harlem Globetrotters» բասկետբոլային ակումբը հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Բացի այն, որ նրանք Պապին անվանական վերնաշապիկ են նվիրել, սովորեցրել են նաև բասկետբոլի գնդակը պտտեցնել մատի վրա:
Իհարկե, խաղացողներից մեկը օգնել է Հռոմի Պապին, սակայն Ֆրանցիսկոսի մոտ վատ չի ստացվել:
«Harlem Globetrotters» նույնիսկ Ֆրանցիսկոս Պապին հրավիրել էր ներկա լինել իրենց խաղին, սակայն վերջինս պատասխանել է, որ չափազանց զբաղված է, և չի հասցնի ներկա գտնվել:
Պատրաստեց` Անի Գաբուզյանը