ՀՀ վերահսկողական ծառայության պետը վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սահուն հարստանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սահուն հարստանում է:

Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ Հովսեփյանի դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ և 3 մլն 435 հազար դոլար: Իսկ որտեղի՞ց նրան այսքան մեծ գումար:

Ի վերջո, Հովսեփյանը իր գիտակից տարիքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, որը անհամատեղելի է բիզնես գործունեության հետ: Պարզվում է՝ նա շրջապատված է «բարի ծերուկներով», որոնք մշտապես ահռելի թվով նվերներ են մատուցում գլխավոր վերահսկիչին:

Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովսեփյանը չորս տեղից նվիրատվություն է ստացել, որի ընդհանուր արժեքը կազմել է 600 հազար դոլար, իսկ նրա աշխատավարձը տարեկան ընդամենը 5 մլն 984 հազար դրամ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031