«Բայց ինչի՞ ես կասկածում, որ հնարավոր չէ, ի՞նչ է՝ թոփա՞լ է, քո՞ռ է, հիվա՞նդ է, ի՞նչ է եղել, որ չառաջադրվի»:
Կալանավայրերում իրենց պատիժը կրող դատապարտյալները սպասողական վիճակում են: Այս օրերին ՔԿՀ պատերի տակ ամենից շատ քննարկվող թեման է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ե՞րբ կլինի և ո՞ւմ վրա կտարածվի:
Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից:
Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգալի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել:
Կարապետ Գուլոյանի դեպքում՝ եղավ երկրորդ տարբերակը: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ծառուկյանի փեսան երկար չի դիմանա մարզպետի պաշտոնում, առավելագույնը՝ մինչև տարեվերջ: Իսկ մարզպետ նշանակեցին, քանի որ դա ամենալավ տարբերակն էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զավթելու և իրենց իշխանությունն Աբովյանում տարածելու համար:
Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի Պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը:
Վերջին 5-6 տարիներին որոշակի դիրք ունեցող այն ոստիկանները` վարչության պետ, քննիչ կամ օպեր-լիազոր, որոնք մեղադրվել են կաշառք վերցնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչպես հետագայում պարզվել է՝ նրանց գերակշիռ մասը եղել է Մարտի 1-ի քրեական գործերը սարքողներից:
Մոսկվայի հյուսիսում ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ավտոմեքենան վթարի է ենթարկվել:
Ֆիլատելիստները (նամականիշի կոլեկցիոներ) և նումիզմատները (մետաղադրամի կոլեկցիոներ) իրենց հավաքածուները կարող են հարստացնել Բուզանդի փողոցի վրա գտնվող հին ու նոր ու «փախած» իրերի տոնավաճառ «Վերնիսաժից»: Այս կոլորիտային վայրի դիմագիծն ապահովողների շարքում մեծ տեղ են զբաղեցնում մանրադրամ ու նամականիշ վաճառողները: Տ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի մարկետինգի մենեջերին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար։
Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության մեջ մեղադրվող Կարինեի գործով այսօր դատարանը հրապարակեց ստացիոնար համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ կին ամբաստանյալը ճանաչվել է մեղսունակ:
Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվեց:
2015 թ. գրանցվել է եւս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը:
«Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք է ուշադիր և հետևողական աշխատել հենց այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձը և գիտելիքները կներդնեք, որպեսզի համակարգը լավ աշխատի», – նշել է վարչապետը:
Մասնագիտական առաջխաղացման գրավիչ խոստումներ, խոշոր գումարի հափշտակություն և կալանավորում:
Ինչպես հայտնի է, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժումն իր շուրջօրյա հանրահավաքները սկսելու է ապրիլի 24-ից ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվանից: Հատկապես շարժումը սկսելու օրվա հետ կապված կան շատ հակասական կարծիքներ ու գնահատականներ: Շատերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, կարծում են, որ այդ օրն ազգային սգո և համախմբման օր պետք է լինի, ու նպատակահարմար չէ, որպեսզի այդ օրը երկրի ներսում լինեն ինչ-որ գործընթացներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը:
Ապրիլի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի դատապարտյալ Վ. Մ.-ն փորձել է ծխախոտ փոխանցել փակ ուղղիչ տեսակի հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է 2015 թվականի զեկույցը, որը ներկայացնում է 2014 թվականին մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Այն բաղկացած է 500 էջից:
Լրագրողներից մեկը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրքվեց, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է լինում ՔԿՀ-ում տեսանյութ նկարահանել և տարածել՝ նշելով, որ համացանցում տարածվել էր մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների դեպքը:
Ապրիլի 8-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Նոր Նորքի 3 զանգվածի 29, 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի, Ջրվեժի «Մայակ», «Բանավան» թաղամասերի, Ջրվեժ գյուղի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանությունն ընդդեմ անտառը ոչնչացնողների. անտառտնտեսության ղեկավարները կաշառք են ստացել:
Կյանքին սպառնացող հրազենային վնասվածքի պատճառով արդեն չորս տարի Գեւորգը գամված է անկողնուն, իսկ նրա երազանքն իրականության դարձնելու, սպորտի վարպետ դառնալու համար ըմբիշին հարկավոր է անցնել բուժման եւս մեկ բարդ ու շատ կարեւոր փուլ: Դրա իրականացման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար: Գեւորգ Եղիազարյանի ընտանիքին անհարժեշտ է օգնություն:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ:
«Այնքան քիչ նշաններ ու սիմվոլներ ունենք, որ միավորում են մարդկանց, և, եթե անմոռուկը դարձել է այդքան համախմբող, կարելի է միայն ուրախանալ, թեև իսկապես երբեմն անհարկի շահարկումներ լինում են: Նման աժիոտաժ բարձրացնող հայկական սիմվոլներ անձամբ ես քիչ գիտեմ, որոնք այսպես տարածված լինեին հասարակության բոլոր շերտերում»,- 168.am-ին ասաց Գ. Պողոսյանը:
Ապրիլի 2-ին, ժամը 09.00-ին, Չարենցավան-Ֆանտան ճանապարհին՝ «Գանգրահեր տղայի» հուշարձանի մոտ, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի:
Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել այն, որ Միրզոյանի խնամքի տակ են գտնվում նրա երկու երեխաները:
Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2014թ. դեկտեմբերի 9-ին Սևանի ավագ դպրոցում ֆիզիկայի ուսուցչուհու հետ միջադեպի արդյունքում ձախ աչքի տեսողությունից զրկված Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչը համաձայն չէ ուսուցուհուն առաջադրված մեղադրանքի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 26-ի որոշմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներ Մարտին Սարգսյանը և Կառլեն Պետրոսյանը, կոմիտեի ղեկավար կազմը, համակարգի աշխատակիցներ, մասնագետներ: