Բաժիններ՝

«Երբ չի շտկվում, իհարկե, հանում ենք համազգեստի միջից». Վլադիմիր Գասպարյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունն առողջ օրգանիզմ է՝ անընդհատ փոփոխություններ է ենթադրում:

«Մեր համակարգն առողջ օրգանիզմ է և աշխատում է, և ենթադրում է անընդհատ փոփոխություններ, որովհետև եթե գնում ենք բարեփոխումների, եթե մենք գնում ենք ոստիկանության կերպարը փոխելու, մենք նույն ոստիկանապետերին պետք է հնարավորություն տանք շտկվելու: Մի տեղ աշխատել են ինչ-որ մի ժամանակ, որոշակի թերություններ են ունեցել, մարդուն տեղափոխում ես մի ուրիշ տեղ՝ հնարավորոթյուն տալու, որ զերծ մնա այդ թերություններից: Մենք այնպիսի մեծ կադրային բազա չունենք, որպեսզի կարողանանք, ինչպես շատ հաճախ առաջարկում են Վրաստանի տարբերակը, բոլորին հանեն, հետո բոլորին նշանակեն: Բոլորին հանում, նշանակում են, դրա համար էլ այդ բոլորովին լավ վիճակում չեն հայտնվում: Իսկ մենք կողմնակից ենք տալ մարդուն հնարավորություն շտկվի: Իսկ երբ չի շտկվում, իհարկե, հանում ենք համազգեստի միջից»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ թե ինչով են պայմանավորված համակարգում վերջին պաշտոնակությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս