Բաժիններ՝

«Շատ հպարտությամբ էի նայում իմ հորը». Գալուստ Սահակյան

«Իմ հայրը պատերազմի հաշմանդամ է եղել»,- այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ հայրը կռվել է Ղրիմում:

«Շատ հպարտությամբ էի նայում իմ հորը: Ես կարծում եմ՝ այս հաղթանակը արժևորվում է մեզ համար, որովհետև վերջին հաշվով միլիոնուկես հայերի պարագայում 600 հազարը կռվեցին, 300 հազարը ետ չվերադարձան, 5 մարշալ, 64 գերեներլաներ և 105 հերոսներ… Սա գալիս է ասելու, որ ցեղասպանությունից հետո, եթե մենք կարողացել ենք ոտքի կանգնել և այդ մեծ հաղթանակի պաշտպանել հայրենիքը… Ասում եմ՝ հայրենիք, որովհետև ակնհայտ էր, որ թուրքական բանակներն արդեն սահմանի մոտ էին և ցանկացած դեպքում, եթե հիտլերյան Գերմանիան կարողանար հաղթել, Հարավային Կովկասը այսօր կարող էթ Թուրքիայի տարածք և դառնալ»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս