Օգոստոսի 18-ին, ժամը 10.01-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.32-ին Իրան-Իրաք սահմանային գոտում` Դեհլորան քաղաքից 38 կմ արևելք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Սպանության համար դատապարտված Կամո Դանիելյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 18-ին, ժամը 00.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 17-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ «Նորաշեն» թաղամասի թիվ 45 շենքի 91-րդ բնակարանում քաղաքացին դանակի միջոցով փորձում է ինքնասպանություն գործել:
Օգոստոսի 16-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Գուրգեն Արսենյանը, Արմեն Ռոստամյանը, Ռուբիկ Հակոբյանն այցելել են Բերդի սահմանագոտի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև 22:00 կդադարեցվի Տիգրան Մեծի փող. 18-ից բարձր համարների եւ նրբանցքների, Խորենացու փող. 28-187, Նար-Դոսի փող. 1-30, Զավարյան փող. 1-64, Քրիստափորի փող. 1-10, Գլինկայի փող. 1-23 համարների, Երկաթգծի, Բուռնազյան, Լիսինյան, Միչուրին, Աճեմյան, Ծատուրյան, Ծխախոտագործների փողոցների ջրամատակարարումը:
Երևանում oգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնի միջոցով նպաստել Տավուշի մարզի Բերդ համայնքի տնտեսական զարգացմանը։ Փառատոնի հիմնական մասնակիցները Տավուշի մարզի տարբեր համայնքների բնակիչներն էին, ովքեր ներկայացնում էին մարզի գործարաններում պատրաստված մեղրը, պահածոները, ինչպես նաեւ հատապտուղները։
Հայաստանի Հանրապետության համարանիշերով ավտոբուսում, որը մասնավոր ուղեւորություն է իրականացրել, եղել է 20 ուղեւոր եւ 2 վարորդ: Բժշկական օգնության նպատակով Բուդյոնովսկ քաղաքի շրջանային հիվանդանոց է դիմել 17 մարդ: Ուղևորները հիմնականում ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումի ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հրապարակվել է օգոստոսի 15-ից եւ մինչեւ օգոստոսի 20-ը հնարավորություն ունեն ներկայացնել հաշվետվություններ: Ժամանակային այս սահմանափակումը լուրջ խնդիր է ստեղծել կազմակերպությունների հաշվապահների համար:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 1-2 աստիճանով:
Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 14.46-ին: Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 քմ մակերեսով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պարզվել է, որ այրվում է չշահագործվող մանկապարտեզի տանիքը (2 քմ), մեկ լուսամուտ, 7 քմ խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել՝ 13.38-ին:
Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանին: Միաժամանակ տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 13-ի դատական նիստն ինքը նամակ է գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրել նրան աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
«Այսօր գտնվում է իրենց տիրույթում եւ պետք է սպասենք իրենց վերջնական եզրակացությանը»,- ասաց նախարարը:
Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում` Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) բակում այրվել է մոտ 5000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում` մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և կուտակված ծառի ճյուղեր` 8 խմ, Շաթվան-Նորակերտ ավտոճանապարհի 5 կմ-ում` 8 հա ցորենի արտ:
Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության զորքերի ծառայողները:
Օգոստոսի 15-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Առափի գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված դեղին գույնի հեղուկ զանգվածով:
Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը (մեռելոց): Այդ կապակցությամբ օգոստոսի 18-ը Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային օր:
Ռուսաստանի գործընկերոջս մանրամասն ներկայացրել եմ խնդիրը եւ խնդրել եմ իր աջակցությունը: Մենք լիազորություններ չունենք Ռուսաստանում, մեր գործունեությունը սահմանափակվում է միայն Հայաստանով, հետեւաբար մենք կարող ենք միայն գործընկերոջ միջոցով որեւէ օժանդակություն ցուցաբերել:
ժամը 21.00-ի սահմաններում Բորժոմի մարզի Չիթախեվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 16 TB 666 պետհամարանիշով ավտոմեքենան և տրեյլերը:
Նա նշել է, որ երեկ մոտավորապես 900 էջանոց նյութեր է պատրաստել և ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով ուղարկել ՌԴ՝ խնդրելով Ռուսաստանի գործընկերներին՝ վերոնշյալ անձանց նկատմամբ հնարավորինս ներողամտություն ցուցաբերել։
Բնակչության թիվն աճել է Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Տոկոսային առումով, ամենից շատ ավելացել է Դավթաշենի բնակչությունը (1.67%) և կազմել 42 500 մարդ։ Աճի ցուցանիշով երկրորդը Նոր-Նորք վարչական շրջանն է (աճը՝ 1.58%), երրորդը՝ Աջափնյակը (աճը՝ 1.4%)։
Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:
Ամենապարզ եղանակը. բենզինով մի թեթև թրջեք մաքուր թուղթը և սպասեք, մինչև հեղուկն ամբողջությամբ չորանա։ Եթե ձեր առջև նույն մաքուր թուղթն է, ապա կարող եք համարձակորեն օգտագործել այդ վառելիքը։ Իսկ եթե վրա բծեր են մնում, ապա բենզինը մաքուր չէ։
«Հայաստանի թիմը Т-90 տանկի սերտիֆիկատ է ստացել: Սերտիֆիկատը նախատեսված էր մրցույթում առավել բարձր տեղ զբաղեցրած օտարերկրյա թիմի համար»,-հայտարարել են կազմակերպիչները:
Դանակահարողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել՝ 20.39-ին: Այրվել է 50 քմ տանիք և փայտյա կառուցատարրեր: