Ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրվել են Բաղրամյան 26. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ էլեկտրական էներգիայի հնարավոր սակագնի ավելացման հնարավորությունը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել ոչ միայն պետական ողջ համակարգում, այլև, մասնավորապես, իրավապահ համակարգում:
ԱԱԾ համապատասխան բաժինը Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ Հայաստանի ոստիկանների շրջանում ակտիվ խոսակցություններ կան, որ եթե քաղաքացիները լրջորեն ընդվզեն էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ, իրենք, այսինքն ոստիկանները, պետք է հնարավորինս հանդուրժող գտնվեն ցուցարարների նկատմամբ: Այս ահազանգի կապակցությամբ, մեր տեղեկություններով, Բաղրամյան 26 են հրավիրվել ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Վերջիններս իրավիճակը բացատրել են նրանով, որ ոստիկանների աշխատավարձը բավականին ցածր է և ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ կարծում են, որ էլէներգիայի թանկացումը լրջագույն հարված է հասցնելու իրենց ընտանեկան բյուջեին»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։