Քննիչը արձանագրել է ցուցմունք, որը մեղադրյալը չի տվել. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հայկ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իր անչափահաս որդու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի և իր որդու միջև առերես հարցաքննության ժամանակ քրեական գործը քննող քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել:

Քաղաքացի Հայկ Ա.-ի հաղորդման հիման վրա քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասիհատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930