Գիշերը, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի շուկայի մոտ` հարված ստանալու հետևանքով:
Օգոստոսի 15-ին, ժամը 12.44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զավարյան փողոցի թիվ 2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում, որի պատուհանից քաղաքացի է վայր ընկել: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Արմեն Սուքիասյանի» պանրի արտադրամասի կողմից արտադրված «Լոռի» պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը:
Փոխնախարարին անհանգստացնում է քրիստոնյա հայերի վերաբերմունքը իսլամացած հայերի նկատմամբ. «Ես չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա իսլամացած հայի (որին պարտադրել են իսլամը, նա չի ցանկացել ընդունել) և այն հայի միջև, որն Առաքելական եկեղեցու հետևորդ է: Ճակատագրով նրանք ավելի ողբերգական կյանք են ապրել, քան թե մենք, և պարտավոր ենք նրանց ընդունել իբրև հայի: Նրանց թիվը թուրքական իշխանությունների կողմից նշվում է 2-4.5 միլիոն, բայց իրենց մեջ կան հետազոտողներ, որոնք հստակորեն պնդում են, որ ծպտյալ և իսլամացած հայերի թիվը հասնում է մինչև 8 միլիոն:
Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ սեպտեմբերի 1-ից սկսվում են դասերը, իսկ այնտեղ պետք է լինի գյուղմեքենաների սրահ-լաբորատորիա, մենք չենք կարողանում մեր տարածքը տնօրինել: Ամբողջ զավեշտն այդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի ընդհանուր գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ խոսելով վերջին շրջանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՕԵԿ-ի անդամների միջև տեղի ունեցոx ընդհարումների մասին:
Ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ին Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի աստիճանների վրա անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1974 թ. ծնված Արմենուհի Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:
Այն, որ հայերն իսկապես նախընտրում են ամառային հանգիստը կազմակերպել Թուրքիայում՝ գաղտնիք չէ: Հենց այս փաստն էլ հաշվի առնելով՝ Սևան Աղաջանյանը հարկ համարեց հիշեցնել, որ թուրքերը հայերի դարավոր թշնամիներն են, արդեն դարեր շարունակ «հայի արյունով են սնվում» և որ ցանկացած հայի համար պիտի անընդունելի լինի Թուրքիայում հանգստանալը:
«Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված:
«Ես գիտեմ, որ պատերազմ չի լինելու: Ադրբեջանցին այսօր դա անում է ներքին քաղաքականության համար, որպեսզի ցույց տա, որ ինքը հզոր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոնթեի մարտական ընկեր, Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը:
Երևանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն դատական համագործակցությանը» ԵՄ «Թվինինգ» ծրագրի փակման միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:
Անդրադառնալով նոյեմբերի 5-ի դեպքերին՝ ամբաստանյալը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձել ամբաստանյալ Վահե Մկրտչյանին խեղդել. «Վահիկին նստացրել էին նստարանի վրա, թիկունքին կանգնած էին «հրեշտակ»-ները, մի հոգի էլ կողքը նստած, քաղաքացիական հուգուստով խեղդում են Վահիկին։ Ասում եմ՝ ո՞վ ես ներկայացիր, ինքը լռում էր, բան չէր ասում, ոչ մեկը չէր պատասխանում, հետո ինձ էլ տարան «զաբոր»-ների մոտ»։
«Հարգարժան ՕԵԿ-ականներ, «Օրինաց երկիր» եք քարոզում առանց օրենք իմանալու: Նախ կարողացեք տարբերել անհատույց օգտագործման իրավունքը սեփականության իրավունքից, որ հետո ձեր իրավական անգիտությամբ ապատեղեկատվություն տարածելով ժողովրդին չգցեք մոլորության մեջ:
Օգոստոսի 13-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի հետնամասում դիակ կա:
Մեր կատարած զսպման միջոցառումների եւ լարվածության իջեցման ուղղությամբ կատարված միջոցառումների արդյունքում հիմա հարաբերական հանգիստ է սահմանին։
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հայկական և ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ բանակցություններ են ընթանում Կարեն Պետրոսյանի և սպանված դիվերսանտ Հասան Հասանովի դիերը փոխանակելու շուրջ:
Օգոստոսի 15-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Նրանք , որպես ամբաստանյալներ մասնակցելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին, նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:
Փարթամ բուսականությամբ ծածկված փլատակներից հնարավոր եղավ տարազատել երկու եկեղեցիներ, նրանց միջնամասում՝ մի մեծ ուղղանկյուն շինության՝ հնարավոր է գավթի փլատակներ, երբեմնի խաչքարերով գերեզմանոցի մնացորդներ, միաբանության բնակելի ու կենցաղային շինությունների, եւ այս ամենը ներփակող պարսպագծի հետքեր:
Հունիսի 27-ին, ժամը 02.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի բազմաթիվ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արգիշտի Ա.-ն և հայտնել, որ Կիլիկիա թաղամասում իրեն ծեծի են ենթարկել:
Համայնքի Շրվական գյուղը սեփական մինի ՀԷԿ-ի շնորհիվ այսօր հոսանք ունի, իսկ մյուս երկու գյուղերը դեռեւս ոչ։ Այստեղ, ինչպես դեկտեմբերին հայտնել էինք, էլեկտրաֆիկացման աշխատանքները սկսված են։
Օգոստոսի 13-ին, ժամը 11.00-ին, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել Սերժիկ Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Օգօստոսի 12-ին ժամը 22:00-ի սահմաններում ուժեղ քամու և տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է Իջևան քաղաքի բերքատու այգիները և տների տանիքները:
Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ:
«Կարծում եմ, որ շատ հարուստ մշակույթ ունեք, որ այն զարգացրել եք դարեր շարունակ։ Վատ ժամանակներ են եղել Արցախի համար, բայց ոտքի եք կանգնել ժամանակի ընթացքում»:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանից հաղորդում է ստացվել՝ որդու՝ Կարեն Պետրոսյանի անհետ կորելու վերաբերյալ։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան: