Նավթն էժանանում է ՕՊԵԿ-ի նիստին ընդառաջ

Նավթի գինը նվազում է ի հաշիվ ավելցուկային առաջարկների ու սպասելիքների առ այն, որ ՕՊԵԿ-ը կորոշի կրճատել արդյունահանումը ուրբաթ կայանալիք նիստում:

Այսօր առավոտյան Brent նավթի ֆյուչերսները էժանացել են 0,40 դոլարով՝ մինչև 1 բարելի դիմաց 65,09 դոլարի, իսկ WTI-ի ֆյուչերսները՝ 0,44-ով՝ մինչև 60,82 դոլար, հայտնում է Reuters-ը:

ՕՊԵԿ-ում աղբյուրի խոսքով՝ կազմակերպության մեջ մտնող երկրները համաձայն են, որ հարկավոր չէ նվազեցնել արտադրությունը:

«ՕՊԵԿ-ի մեջ մտնող Պարսից ծոցի երկրները ու մյուսները համաձայն են թողնել արդյունահանման սահմանափակումներն անփոփոխ: Ոչ ոք չի ցանկանա ճոճել նավակը: Խորհրդակցությունը հարթ կանցնի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ՕՊԵԿ-ը կարող է անգամ մեծացնել արդյունահանման սահմանափակումները օրական ներկայիս 30 մլն բարելից:

«Քանի որ բարձրացված աշխարհաքաղաքան ռիսկը սպառնում է նավթի մատակարարումներին Մերձավոր արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից, նվազ հավանական է, որ ՕՊԵԿ-ը կնվազեցնի քվոտան, սակայն դրա բարձրացումը հնարավոր է»,- ասվում է Barclays բանկի զեկույցում:

Տեսանյութեր

Լրահոս