Արտեմ Ասատրյանը՝ իր աներոջը, քենուն ու ողջ բարեկամական կազմին գործի տեղավորելու մասին. «Առավոտ»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է չափազանց համեստ հայտարարագիր իր ունեցվածքի մասին։ Ըստ հայտարարագրի՝ նա ունի մոտ 6 մլն դրամ աշխատավարձից ստացած եկամ ճուտ և 30 մլն դրաճ, չունի ավտոմեքենա, բնակարան կամ որևէ անշարժ գույք։

«Առավոտը» նախարարից հետաքրքրվեց՝ Դուք իսկապե՞ս տուն չունեք, որևէ գույք չունեք, թե՞ չեք հայտարարագրել, որ չասեն՝ այս աղքատ երկրում սոցիալական խնդիրների համար պատասխանատու նախարարն այսքան գույք ունի։ Նախարարը պատասխանեց. «Ունեմ այն, ինչ ունեմ։ Մեր բնակարանը, որտեղ բնակվում ենք ընտանիքով, կնոջս անունով է»։ Նա վստահեցրեց, որ մեքենա չունեն։ Մեր դիտարկմանը՝ ինչ համեստ եք ապրում, Արտեմ Ասատրյանն արձագանքեց.

«Սովորական ՀՀ քաղաքացու նման ապրում եմ»։
Մեր հարցին՝ եթե մեքենա չունեք, ծառայողական մեքենանե՞րն եք օգտագործում ընտանեկան կարիքների համար, նախարարը պատասխանեց. «Ես շաբաթվա 6 օրը աշխատանքի մեջ եմ, կարելի է ասել՝ առավոտից մինչև այն ժամանակ, երբ օրը վերջանում է, և արդեն դուք քնում եք»։

Նախարարը պատմեց, թե ինչքան շատ է ինքն աշխատում մեր երկրի հաճար. «Ձեզ թվում է՝ ես 6-ի՞ն եմ ավարտում աշխատանքս։ Քաղաքական հայեցողական պաշտոնների համար գործում է չնորմավորված աշխատաժամանակ։ Այնպես որ՝ դա «Աշխատանքային օրենսգրքի» խախտում չի»։

Նախարարին նաև հարցրինք՝ Ձեզ քննադատում են, որ ինչ նախարար եք նշանակվել, Ձեր ողջ բարեկաոական կազմին բերել եք նախարարություն՝ աներոջը, Ձեր քենուն, կա՞ նմաան բան, թեև չէ։ Օրինակ՝ Ձեր աները զբաղվածության բաժնում է, քենին՝ կենսաթոշակային համակարգում։ Նախարարը հաստատեց, որ իր աներն իսկապես հաճակարգում է աշխատում։ Նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցնում։ Նախարարի խոսքերով՝ «ես կարծում եմ, որ եթե մարդը աշխատում է, կապ չունի, թե ինքը ում բարեկամն է։ Եթե հայտարարագրվում է դրա մասին, կարծում եմ՝ այդ տեղեկատվությունը բաց է։ Կարող եք հետաքրքրվել՝ իսկ ինքը աշխատո՞ւմ է, թե՞ չի. աշխատում, լա՞վ է աշխատում, անհրաժե՞շտ է իր աշխատանքը։ Երևի այդ կողմից որ նայեք, ավելի ճիշտ կլինի»։

Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս