Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության զորքերի ծառայողները:
Օգոստոսի 15-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Առափի գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված դեղին գույնի հեղուկ զանգվածով:
Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը (մեռելոց): Այդ կապակցությամբ օգոստոսի 18-ը Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային օր:
Ռուսաստանի գործընկերոջս մանրամասն ներկայացրել եմ խնդիրը եւ խնդրել եմ իր աջակցությունը: Մենք լիազորություններ չունենք Ռուսաստանում, մեր գործունեությունը սահմանափակվում է միայն Հայաստանով, հետեւաբար մենք կարող ենք միայն գործընկերոջ միջոցով որեւէ օժանդակություն ցուցաբերել:
ժամը 21.00-ի սահմաններում Բորժոմի մարզի Չիթախեվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 16 TB 666 պետհամարանիշով ավտոմեքենան և տրեյլերը:
Նա նշել է, որ երեկ մոտավորապես 900 էջանոց նյութեր է պատրաստել և ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով ուղարկել ՌԴ՝ խնդրելով Ռուսաստանի գործընկերներին՝ վերոնշյալ անձանց նկատմամբ հնարավորինս ներողամտություն ցուցաբերել։
Բնակչության թիվն աճել է Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Տոկոսային առումով, ամենից շատ ավելացել է Դավթաշենի բնակչությունը (1.67%) և կազմել 42 500 մարդ։ Աճի ցուցանիշով երկրորդը Նոր-Նորք վարչական շրջանն է (աճը՝ 1.58%), երրորդը՝ Աջափնյակը (աճը՝ 1.4%)։
Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:
Ամենապարզ եղանակը. բենզինով մի թեթև թրջեք մաքուր թուղթը և սպասեք, մինչև հեղուկն ամբողջությամբ չորանա։ Եթե ձեր առջև նույն մաքուր թուղթն է, ապա կարող եք համարձակորեն օգտագործել այդ վառելիքը։ Իսկ եթե վրա բծեր են մնում, ապա բենզինը մաքուր չէ։
«Հայաստանի թիմը Т-90 տանկի սերտիֆիկատ է ստացել: Սերտիֆիկատը նախատեսված էր մրցույթում առավել բարձր տեղ զբաղեցրած օտարերկրյա թիմի համար»,-հայտարարել են կազմակերպիչները:
Դանակահարողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել՝ 20.39-ին: Այրվել է 50 քմ տանիք և փայտյա կառուցատարրեր:
Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական օրենսգրքով այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Թմրամոլ ինքնասպանների հերթական խումբը` Վանաձորում:
Ամենից շատ զոհեր (133 հոգի) արձանագրվել են ճանապարհային վթարների արդյունքում։ Հրդեհների պատճառով առաջին կիսամյակում զոհվել է 25 հոգի։
2013թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 40 զինծառայողներ սուր սննդային թունավորման ախտանիշներով նախ տեղափոխվել էին զորամասի բուժկետ, ապա` տարբեր հիվանդանոցներ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին ակտիվների ծավալը ընկացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջին կազմել է 1 միլիարդ 784 միլիոն 5 հազար դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկանքից։
Այդ մեքենաները պետք է Երեւան մեկնեին, սակայն Բաղանիս գյուղում, խաչմերուկում փոխանակ աջ մտնեին, ճանապարհը շարունակեին Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհով, ուղիղ են երթեւեկել, ապա հայտնվել սահմանամերձ հեռավոր գյուղում՝ Բարեկամավանում:
Տեսախցիկն արձանագրել է 380.000 դրամ արժողությամբ հեծանիվը գողացողի դեմքը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Օգոստոսի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների հետ կապված:
«Ժողովուրդն անցել է ամեն ինչով: Ամեն ինչ տեսել է: Եթե կռվելու վերաբերյալ տարիներ առաջ մարդկանց մոտ կասկած կար, հիմա չկա: Հիմա գիտեն, որ պիտի պաշտպանեն այն ամենը, ինչ ունեն: Ժողովուրդն իհարկե մեղք է: Երկրորդ պատերազմ տեսնելը լավ բան չէ»:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:
Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:
Փախուստը պատժից խուսափելու միջոց չէ: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև 22:00 կդադարեցվի Տիգրան Մեծի փող. 18-ից բարձր համարների եւ նրբանցքների, Խորենացու փող. 28-187, Նար-Դոսի փող. 1-30, Զավարյան փող. 1-64, Քրիստափորի փող. 1-10, Գլինկայի փող. 1-23 համարների, Երկաթգծի, Բուռնազյան, Լիսինյան, Միչուրին, Աճեմյան, Ծատուրյան, Ծխախոտագործների փողոցների ջրամատակարարումը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Օգոստոսի 16-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հանրապետության տարածքում օգոստոսի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ: