Բաժիններ՝

Կինը երկու անձանց պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն է ստեղծել և ղեկավարել այն

Դատարան է ուղարկվել Երևանի բնակչուհու դեմ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  երկու անձանց պոռնկությամբ զբաղվելու համար ստեղծել է հաստատություն և ղեկավարել այն: Կնոջը մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձանց օգտագործելով՝ պոռնկությանը նպաստելու համար:

Եթե դատարանն ապացուցված համարի կնոջ մեղքը, նա կարող է պատժվել ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930