
Ո՞վ է «Հայաստան» կինոթատրոնի սեփականատերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ վերաբացված «Հայաստան» կինոթատրոնի հետ կապված մի ուշագրավ հարց կա, որի պատասխանը մինչ օրս դեռ չի հնչել: Ո՞վ է այդ կինոթատրոնի սեփականատերը: Ինչպես հայտնի է՝ բացման արարողությանը Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, պարզվում է, որ նա չէ կինոթատրոնի սեփականատերը: Այդ հանգամանքը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են կինոթատրոնի բացմանը, եւ նա էլ գնացել է: Իսկ թե ով է հրավիրել եւ ով է այդ կառույցի սեփականատերը, Տոնոյանը չի ասել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կինոթատրոնի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանն է, նույն ինքը` Բանգլադեշցի Համիկը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։