«Եթե նախկինում ինսուլտի դեպքեր ունենում էինք վաթսունից հետո, հիմա նույնիսկ 25-30 տարեկան մարդկանց մոտ է հանդիպում: Իհարկե, դրանք, փառք աստծո, եզակի դեպքեր են, բայց, համենայն դեպս, լինում են, ինչը չկար, ասենք, 25-30 տարի առաջ. այդպիսի երեւույթներ, այդպիսի հիվանդություններ նախկինում չեն ունեցել երիտասարդները»:
ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խուզարկութան համար և քննչական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
3-րդ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտուշ Խաչատրյանը, ով խմելու հակում ունի, առանց պատճառի՝ կնոջը` 24-ամյա Նելլի Հովսեփյանին, 2- ամյա դստեր հետ դուրս է հանել տանից, ինչից հետո՝ վերջիններս գիշերել են 3-րդ գյուղի գերեզմանոցում:
«Ես զզվում եմ նման խոսակցություններից, հեռու մնացե՛ք ինձանից, շատ հեռու, ընդհանրապես բոլորդ : Ես տենց բաներ, որ լսում եմ… ընդհանրապես հեռու մնացե՛ք բոլորդ ինձանից»:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 84/1 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00- սահմաններում DAV մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Նատաշիձե Գելագուրամին, Երևան -Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի հարևանությամբ, բախվել է Reno մակնիշի ավտոաշտարակին:
Երկու տարի առաջ Ալավերդու համար 1 մանկապարտեզում շինարարական աշխատանքներ սկսվեցին: Պետական միջոցներով վերանորոգվեց մանկապարտեզի տանիքը, ապա հունական Հիպոկրատ հիմնադրամի միջոցներով վերանորոգում սկսվեց շենքի ներսում:
«Այդ օրը՝ առավոտից, զարդարված մեքենայով, Ստեփանակերտի փողոցներով ու թաղամասերով շրջայց կկատարեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կշնորհավորեն փոքրիկներին՝ տրամադրելով նվերներ»:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ներ են հոսպիտալացվել Երևան քաղաքի Ֆանարջյան 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչներ:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից երեկ մեզ տեղեկացրին, որ քրեական գործը կարճվել է Դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքի մեջ հանցակազմ չկա: Նշենք, որ քրեական […]
Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում եւ հայհոյում են նախագահին, մեկը չկա դրանց «հախից գա»:
Անհայտ անձը Մոսկվայի հարավ-արևմուտքում մի քանի անգամ կրակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, գրում է TASS գործակալությունը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 02.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ֆեյսբուքը միասնության իլյուզիա է ստեղծել, իսկ իրականում դու տանը միայնակ ես: Միայնակ ես նաև շքամուտքում, ուր քո վրա հարձակվում են: Միայնակ ես նվաստանալուց ու ծեծվելուց հետո:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Գյումրիում ծառերը ոչ միայն էտվել, այլ նաև հատվել են: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցները Խաղաղության օղակի հարակից այգում վաղ առավոտից մի քանի ծառ էտելուց հետո, անցել են դրանցից մեկի կտրելու գործին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշեղ Վ.-ին և ըստ բժշկի հայտարարության՝ կատարվել է դանակահարություն:
սթրեսը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ մարդն ամեն ինչ բարդում է օբյեկտիվ իրականության վրա, բայց իրականում պետք է ինքն ունենա այդ ակտիվ դրսևորումները, որպեսզի այդ սթրեսը կարողանա հաղթահարել իր ներսում, որպեսզի իմանա, որ դա իրենն է. «Մարդը կարող է իր անհաջողությունների մեջ մեղադրել դիմացիններին, շրջապատող աշխարհին, մինչդեռ չի տեսնում, որ հաջողության հասնելու համար ոչինչ էլ չի անում և իրեն դրել է սթրեսի մեջ: Մարդկանց մոտ միշտ կա այդ մանկության զգացողությունը, երբ ցանկանում են, որ իրենց փոխարեն մյուսներն անեն, այնինչ գալիս է մի ժամանակ, երբ ստիպված ենք լինում ինքներս դասավորել մեր կյանքը և ինքներս պատասխան տալ մեր արած-չարածների համար»:
Ձմռան ամիսներին մարդկանց սոցիալական խնդիրներն ավելի են խորանում, քանի որ կենցաղային ծախսերին գումարվում է նաև ջեռուցման ծախսը: Իսկ բնակարան ջեռուցելն այսօր հեշտ գործ չէ:
«Այս պահին համակարգչային սենյակում ունենք արդեն յոթ համակարգիչ, որոնք միացած են ցանցով եւ օգտվում են թե՜ աշակերտները, թե՜ աշխատողները: Մի քանի օր առաջ միացրել ենք արդեն կաբելային ինտերնետին, կարգավորվեց նաեւ այդ հարցը»:
Նախկինում ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վահագն Ամիրխանյանի պատմությունը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում՝ Աշտարակ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» և «Գազ 24» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ 34-ամյա տիկնոջ՝ առևանգումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ իր և ընտանիքի անդամների նկատմամբ դանակի սպառնալիքի գործադրմամբ:
Կողոպտչի թիրախը՝ կանայք: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ս.Ամիրշադյանը ՀՀ քաղաքացի Շ.Ավետիսյանի հետ գնացել է «4-րդ գյուղի գերեզմանատուն»՝ միմյանց հասցեներին հայհոյանքներ հնչեցնելու վերաբերյալ պարզաբանումներ կատարելու համար։ Առաջացած վիճաբանության ժամանակ էլ Ամիրշադյանն ստացել է հրազենային վնասվածքը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսի – Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Մարնեուլի քաղաքի մոտակայքում, բախվել են «Նիսսան» մակնիշի 34DU628 պ/հ (վարորդ Դ. Մ.) և «Մերսեդես» մակնիշի MHL777 պ/հ ավտոմեքենաները: