Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայոց Եկեղեցու թեմերում:

Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում: Արժանապատիվ Տ. Գեղարդ քահանա Ղաբաղյանը, ազատվելով Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արմավիրի թեմում:

Արժանապատիվ Տ. Համբարձում քահանա Դանիելյանը, ազատվելով Բանակի հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգում:
Կատարվել են նաև 2015 թ. հուլիսի 26-ին քահանայական ձեռնադրություն ստացած քահանաների նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արժանապատիվ Տ. Թորգոմ քահանա Վարդանյանը` Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը` Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Զեյնալյանը` Սյունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Ղարիբյանն իր հոգևոր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մարտիրոսյանը` Գուգարաց թեմում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930