Հակաադրբեջանական բանաձևի առաջին տարբերակն իր մեջ անհամեմատ ավելի կոշտ պայմաններ էր ներառում. քաղաքագետ

Եվրախորհրդարանը բանաձև  է ընդունել, որը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ բանաձևի առաջին տարբերակն իր մեջ անհամեմատ ավելի կոշտ պայմաններ էր ներառում.

«Վերջնական փաստաթուղթը, որն ընդունվեց, անհամեմատ ավելի մեղմ էր Ադրբեջանի համար: Իսկ խստացումները կապված են նաև Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի, մարդու իրավունքների խախտումների հետ:

Աշխարհաքաղաքական տեսանկյունից եվրոպական կողմը որքան էլ շահեր ունենա, չի կարող խուսափել իր վերաբերմունքը ցուցադրելուց: Եթե պարոն Ալիևը շարունակի իր քաղաքականությունը, ես կարծում եմ, որ համապատասխան վերաբերմունքը Եվրոմիության և Միացյալ նահանգների կողմից ևս կշարունակվի»,-ասաց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս