
Մեկնարկել է «Շանթ-2015» զորավարժության կրակային փուլը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է «Շանթ-2015» զորավարժությունների ակտիվ գործողության փուլը, որին ներկա է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Զորավարժարանից հաղորդում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։ Սու-25-երի գրոհից հետո հակառակորդին հարվածներ են հասցրել նաև 4 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռները։