Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքների քննությունը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության այս տարի կատարած աշխատանքների մեջ առանցքային է համարում Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1980 թ. ծնված Զազա Շ.-ն:
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ընտրվեց ԳԱԱ ակադեմիկոս
Նրան գտել են Արզնի 2-րդ փողոցում գտվող իր տան բակում խողովակից կախված վիճակում: Ավելի ուշ նրա գրպանից երկտող են գտել, որտեղ գրված է եղել «Ներող եղեք, հոգնել եմ իմ դաժան կյանքից»:
Խուզարկությամբ Մինաս Շ.-ի գրպանից հայտնաբերվել է 13 դեղահաբ եւ թերթի մեջ փաթեթավորված, կանեփի հոտով զանգված:
Քաղաքացի Սպարտակ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց:
«Պարույր Սևակի հոբելյանի հետ կապված եղան մեկնաբանություններ, թե Մշակույթի նախարարությունը անդրադարձ չի կատարել Պարույր Սևակի հոբելյանին: Ես կարծում եմ՝ հոբելյաններն ինքնանպատակ չեն»:
«Որպեսզի ապամոտնաժման իրավական դաշտը հասկանաք, խնդրում եմ՝ մի քիչ կարդացեք: Ապամոնտաժման մասին որոշումը չէր կարող տալ Մշակույթի նախարարությունը, որովհետև ապամոնտաժման մասին որոշումները տալիս է ՀՀ կառավարությունը»:
«Ընտրվում են այն հուշարձանները, որոնց վերաբերյալ մենք մեր պահպանական ծառայություններից ստանում ենք ազդակներ: Արդեն հաջորդ բյուջետային տարվա մեջ մենք ընտրում ենք այն հուշարձանները, որոնք հրատապ միջամտության կարիք ունեն: Մենք արդեն ունենք շուրջ 160 հուշարձան, որոնք դիտարկման են ենթարկվել, և որոնցից 20-ը մտել է վերականգնման ծրագրերի մեջ»:
Մեր դիտարկմանը, որ վերջին տարիներն կոկորդիլոսն է «ավանդական» դառնում ամանորյա սեղանի համար, Է.Շարմազանովը պատասխանեց. «Չէ« չէ, ես ավանդապաշտ քրիստոնյա մարդ եմ»:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում:
Դեկտեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ 2014 թվականը դրական էր այն առումով, որ շատ բաներ բացահայտեցին ու ներկայացրին համապատասխան մարմիններին:
Երեկ Փարաքարում 47-ամյա կինն ինքնասպան է եղել՝ կախվելով խալաթի գոտիով:
Արցախյան կողմը երբեք չի դիմելդիվերսիոն գործողությունների, քանի որ դա մեր ոճը չէ: Մենք նման տարբերակով հարցեր չենք լուծում:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Մալյան փողոցի թիվ 15/16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյուղապետի խոսքերով` ազերիների համար թիրախ է գյուղում կատարվող ամեն տեղաշարժ` մարդկանց կամ ավտոմեքենաների:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 02.14-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում (5-րդ կմ, Ուշիի ոլորաններ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Նոյեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Սևանի փողոցում կայանված, իրեն ամրակցված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձեռքի պայուսակ, որի մեջ եղել է 2 պլանշետ, անձնագիր, սոցքարտ և զինվորական գրքույկ:
Օր առաջ գնումներն ավարտին հասցնելու, մրցավազքից ետ չմնալու համար տոնական ճոխ սեղան ապահովելու մոլուցքը, այսպես թե այնպես, շատերին է ստիպել բախել գրավատների, բանկերի, կամ պարտքով գումար տվող անհատ քաղաքացիների դռները. հայ ենք՝ ամեն գնով պետք է ճոխ կամ էլ «ճոխության» տպավորություն թողնող սեղան ունենանք:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի հետնամասից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սահակ Ս.-ին:
ենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:
Եթե Ամանորին մեր երեխաները եկան գյուղ, ուրեմն միասին կտոնենք, եթե ոչ, ապա հին հավ կճարենք ու կուտենք: Ուտելիքը շատ կարող է լինել, բայց ուտող է հարկավոր: Չկան:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 161 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գոռ Խ.-ին և 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին:
Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, համոզված է, որ իր որդուն սպանել են։
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում: