Բաժիններ՝

Ներսիկ Նազարյանի բիզնեսը սնանկ է ճանաչվել

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ է ճանաչվել: Դատարանի վճռով՝ բավարարվել է «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջի մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ դիմումը:

Դատարանը վճռել է «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ «Ամերիաբանկի» բռնագանձվելիք 500.000 դրամ վճարված պետական տուրքի գումարը գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի դ կետով նախատեսված դատական ծախսեր խմբում:

Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգի» հիմնադիրն Արմեն Նազարյանն էթ՝ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդին:

Դատարանի այս վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930