
Ֆիննախի աշխատակցի մերկ տեսաձայնագրությունը չհրապարակելու դիմաց պահանջել է 15.000 եվրո. «Փաստինֆո»

Ֆեյսբուք սոցիալական ցանցով ծանոթության «զոհ» է դարձել ՀՀ Ֆինանսների նախարարության 24-ամյա աշխատակիցը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ֆիննախի աշխատակիցը ֆեյսբուքով ծանոթացել է մի կնոջ հետ, ով ներկայացել է օտարերկրացու անունով։
Կարճ ժամանակ անց կինն սկսել է շանտաժի ենթարկել երիտասարդին՝ ասելով, թե ձեռք է բերել նրա մերկ տեսագրությունը եւ այն սոցցանցում չհրապարակելու դիմաց պահանջել 15.000 եվրո: