ՍԱՊ ծառայության պետը բացառել է սննդային գործոնի դերը` սուր աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման առումով

Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը մամլո ասուլիս է հրավիրել` լրացուցիչ պարզաբանելու «Արցախ կաթ» ՓԲ ընկերության թթվասերի արտադրության արգելելու պատճառները:

Լ. Սարգսյանը կրկին վերահաստատել է, որ Արցախ կաթ» -ի թթվասերի արտադրությունն արգելվել է հիմք ընդունելով«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքները, և այն պայմանավորված չէ վերջին շրջանում ի հայտ եկած սուր աղիքային վարակիչ հիվանդության հետ:

Սննդամթերքի անվտանգության վերահսկման ոլորտի ղեկավարի խոսքով, «Արցախ կաթ»-ի թթվասերի բաղադրության մեջ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների հայտնաբերվել է սեպտեմբերի 18-ի տվյալներով, իսկ սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ վտանգավոր մանրեները բացակայում են թթվասերի բաղադրության մեջ: Բացի այդ, «Արցախ կաթ»-ի թթվասերից վերցված փորձանմուշը ստուգման է ուղարկվել Երևանի «Ստանդարտ դիալոգ» ընկերության փորձագիտական լաբորատորիա:

ՍԱՊԾ պետ Լևոն Սարգսյանի խոսքով, այսօր «Արցախ կաթ»-ի թթվասերի արտադրության արգելանքը հանելու մասին որոշում կստորագրվի, իսկ առաջիկա 1-2 օրվա ընթացքում ընկերության թթվասերը կրկին կառաքվի վաճառքի : ՍԱՊ ծառայության պետն ընդգծել է, որ իրենց կատարած ստուգումների արդյունքները բացառել են սննդային գործոնի դերը` սուր աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման առումով:

Տեսանյութեր

Լրահոս