Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատախազը հանդես եկավ ճառով. Գոռ Առաքելյանի համար նա պահանջում է 9 տարվա ազատազրկում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2014թ. մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով դաական նիստի ընթացքում այսօր ճառով հանդես եկավ գործով մեղադրողը:
Դատախազը միջնորդեց Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 9 տարվա ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման:
Դատախազն ասաց, որ գործով ամբաստանյալներ Գոռ Առաքելյանի, Ներսես Մելքոնյանի և Վալերիկ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են մի շարք աացույցներով՝ տուժողների, վկաների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, համալիր փորձաքննությունների եզրակացություններով, ճանաչման ներկայացնելու մասին արձանագրություններով, դեպքի վայրի զննության մասին արձանագրությամբ, Մակարով տեսակի ատրճանակով, փամփուշտներով, գնդակներով:
Դատախազը նշեց, որ Գոռ Առաքելյանի անձը բնութագրող հանգամանք է այն, որ նա դատապարտված չի եղել, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է այն, որ նա ունի մինչև 14 տարեկան 2 երեխա: Դատախազը պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք չարձանագրեց:
Որպես Վալերիկ Հովհաննիսյանի անձը բնութագրող հանգամանք դատախազը նշեց ՌԴ-ում ազատազրման դատապարված լինելը, որպես պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք նա վկայակոչեց Վալերիկ Հովհաննիսյանի առողջական ոչ բարվոք վիճակը, իսկ ծանրացնող հանգամանք՝ հանցագործությունների ռեցիդիվը:
Ներսես Մելքոնյանի պատիժն ու պատասխանավությունը մեղմացնող հանգամանք նա մատնաշնեց մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը:
Նշենք, որ նախաքննական մարմնի կողմից Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել էր նաև անուղղակի դիտավորությամբ Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Դատաքննության ընթացքում, սակայն, դատախազը որոշում է կայացրել Ներսես Մելքոնյանի և Վալերիկ Հովհաննիսյանին վնասվածք պատճառելու մասով փոխել մեղադրանքը: Նա նշել էր, որ մեղադրանքը՝ Ներսես Մելքոնյանի և Վալերիկ Հովհաննիսյանի կյանքի համար վտանգավոր արարք կատարելու, նրանց կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը նախատեսելու, վերջիններիս մահ պատճառելու Գոռ Առաքելյանի ցանկությունը հաստատող ուղղակի դիտավորությունը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել».
«Հրազենի գործադրմամբ՝ Ներսես Մելքոնյանի առողությանը ծանր վնաս, իսկ Վալերիկ Հովհաննիսյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դրվագներով Գոռ Առաքելյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 34-104»-րդ հոդածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին (սպանության փորձ), այլ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով (դիավորութամբ առողությանը ծանր վնաս պատճառելը), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներին»:
Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանը մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ:
Նշենք նաև, որ նիստի սկզբում դատավորը հայտնեց, որ Վալերիկ Հովհաննիսյաի համար հրավիրվել է շտապօգնություն, նրան ցույց է տրվել բուժօգնություն: