Հունվարի 1-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:
Մնում է հուսալ ու մաղթել, որ գալիք՝ 2015 թվականին մենք կապրենք ավելի կայուն ու ավելի պակաս խոցելի երկրում ու միջավայրում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Խռովահույզ է այսօր աշխարհը. տագնապներ, ճգնաժամեր, հակամարտություններ, որոնցից տուժում են նաև մեր երկիրն ու ժողովուրդը: Խնդիրներ, մարտահրավերներ կան հայրենական մեր կյանքում: Անկայուն է խաղաղությունը և մեր սահմաններում: Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետական-հասարակական մեր անդաստանը խաղաղության մեջ պահպանելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունը ամենքինս է:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ամանորյա պատգամը:
Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-40C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -100C-ից ցածր են եղել:
Աշխարհում տիրող բարդ իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր երկրի վրա, հատկապես` տնտեսական դաշտում: Սակայն, պետք է նշեմ, որ այս բոլոր դժվարություններով հանդերձ` մեզ հաջողվել է ապահովել սոցիալ-տնտեսական կայուն զարգացում:
Ամռանն ու աշնանը առանց երկար-բարակ մտածելու կարելի է գնել այն ամենը, ինչի կարիքն իսկապես ունի մեր օրգանիզմը: Շատ ավելի է դժվարանում օրվա սննդակարգի կազմակերպման հարցը ցուրտ եղանակներին, երբ պակասում է տեղական բանջարեղենի և մրգի քանակը: Այս ամենը դեռ հերիք չէ մեծ խանութներն էլ շատ ավելի են խճճում են հաճախորդին, իրենց «բացառիկ» ու «աննախադեպ առաջարկներով», զեղչային քարտերով ու իրենց եկամուտը խթանող սննդի դասավորվածությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արևմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հնարավոր չէ մարդկանց մասսայական պարտադրել կամ համոզել, որ փոխեն իրենց սովորույթները: Եթե մեկը սիրում է այդ օրը բուդ ուտել, թող ուտի:
Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։
ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ:
«Այս տարի շատ լավ տարի է: Հատկապես նրանց համար, ովքեր կամուսնանան կամ երեխա կունենան: Մշակութային ոլորտում կլինեն նոր բարձունքներ: Եվրատեսիլում 2015-ին մենք երկրորդ հորիզոնական ենք զբաղեցնելու»:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը և 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների և հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների և զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում: Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Դեկտեմբերի 31-ն է։ Կարծես թե պետք է արդեն շնորհավորել Նոր տարի։ Բայց քիչ առաջ ինձ հայտնի դարձավ ՀՀ ԿԲ մի որոշում, որն ընդունվել է այսօր (արդեն երեկ)՝ դեկտեմբերի 30-ին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի խաչմերուկում, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, կառավարության հետ միասին կանգնած է մեր սահմանապահ ազգաբնակչության թիկունքին: Յուրանաքչյուր տարի պետբյուջեից մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղելու սահմանապահ համայնքների խնդիրների լուծմանը: Մենք ապրում ենք յուրաքանչյուր սահմանապահ համայնքի, նրա ընտանիքի հոգսերով, ժամանակի ընթացքում, տարեց-տարի բարելավելու ենք ձեր հնարավորություններն ու սոցիալտնտեսական պայմանները: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ տարի ևս կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երկրի տնտեսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ինչն էլ կնպաստի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Այգեհովիտցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Ամանորի նախօրերին իրենց այցելելու և Այգեհովիտը Հայաստանի սահմանամերձ համայնքների թվում ներառելու համար, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Բնակիչները վարչապետի առջև բարձրացրել են նաև դեպի իրենց համայնք ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կհանձնրարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դրա լուծման համանապատասխան առաջարկ: Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ճաշել նրանց հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, կորով, համբերություն: «Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ: Նրանք մեզ պարտավորեցնում են, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն անգամ զորամասեր, դիրքեր այցելելով ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ունենք տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակը և մենք բոլորս նրա կողքին ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր, կուռ բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է: Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն արդար է և նրանք կկրեն իրենց արժանի պատիժը: Վարչապետի խոսքով՝ այսուհետ ևս բոլորը կիմանան, որ հայ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հետզհետե մեր հակառակորդը կհասկանա, որ ուժով, պատերազմով հաջողություն չի արձանագրելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Ավարտելով այցը պաշտպանական դիրքեր՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին՝ անձնվեր ծառայության համար և մաղթել հաջողություն, երջանկություն և խաղաղություն: Սահմանապահ դիրքերի զինծառայողները վարչապետի կողմից ստացել են նվերներ:
Նոր տարվա նախօրեին` դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Գերմանիայում դեկտեմբերի 28-ին մահացած, ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տեղափոխվեց Երեւան:
«Անցնող տարին լավն էր՝ իր բոլոր թերություններով և դժվարություններով հանդերձ»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2014 թվականը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Տեսախցիկն արձանագրել էր խարդախություն կատարած կնոջ դեմքը:
2014թ. աչքի ընկավ մի շարք աղմկահարույց դատավարություններով ու քրեական գործերով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն: