Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /7 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/:
Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 1-ին ձերբակալել են իրավախախտի, որը փորձել է անօրինական կերպով հատել հայ-թուրքական սահմանը:
Հունվարի 1-ին, ժամը 04.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Հակոբ Գ.-ն և նույն թվականին ծնված Իսրայել Ա.-ն:
Հունվարի 4-6-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ: 7-8-ին սպասվոմ է ձյուն:
«Ահաբեկչական պետությունը մնում է ահաբեկչական պետություն և պարբերաբար նման սադրիչ գործողությունների է դիմում: Այսպիսի ստոր հարևան, հակառակորդ, թշնամի ունենք, որը դիմել է ամենակեղտոտ քայլերի: Ուղղակի այդ պետությունը ահաբեկչական է, ֆաշիստական է, սա նորություն չէ, ամբողջ այս տարիների ընթացքում, ինչ այդ քոչվոր ցեղերը հայտնվել են այստեղ, այդ ժամանակվանից էլ նման քաղաքականություն վարում են»:
Այսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel մակնիշի 34 LT 489 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատամարտիկների փողոցում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ս.թ. հունվարի 2-ին և 3-ին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:
Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։
«Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել «էր»- ով:
«Էս մի քանի օրն ինձ այն մտքի վրա բռնացրի, որ ոմանք փորձում են Վահանին որպես անհատ, առանձին մարդ ներկայացնել: Ես կուզեի ասել, որ Վահանն ամբողջական Վահան չէր լինի, եթե 25 տարի այս մթնոլորտի մեջ չլիներ. 25 տարի իր համուհոտով այդ կազմակերպության մեջ չլիներ»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 2-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան փողոցում՝ «Շանթ» ռեստորանայաին համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Հունվարի 3-ին, ժամը 07.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 ավտոմեքենա, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն:
Հունվարի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և լեռներում չմշկելիս մոլորվել. անհրաժեշտ է փրկարարնեիր օգնությունը:
Հունվարի 2-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (ավտոմեքենան կողաշրջվել է), կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բոլորին ցանկանում եմ խաղաղություն, միասնություն: Ինչքան վատ բան, ով ում նկատմամբ արել ա, թող իրա հոգու խորքում ներողություն խնդրի, եւ Աստծուց: Բոլորս պիտի իմանանք իրար ներել: Դաժե ես, բացի թշնամիներից՝ թուրքերից, մնացած բոլորին պիտի ներեմ իմ հոգու խորքում, դաժը ով ինձ նեղացրել ա, վիրավորել ա, դաժը էն ժուռնալիստներին, որ իմ մասին վատն են գրել»:
Այսօր՝ ժամը 17:00-ին, մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող Ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՅԴ բյուրոյի անդամ, Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստի արարողությունը:
Ճավայի ծովում՝ Մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում, փրկարարները գտել են եւս 9 ուղեւորների մարմինները:
Հունվարի 1-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում` «Նոր տուն» ռեստորանի մոտակայքում, այրվում է կրպակ:
«Պետք է խոստովանել, որ տարին բարդ է եղել աշխարհաքաղաքական առումով, բայց, բարեբախտաբար, կարողացել ենք պահպանել կայունությունն ու հանգստությունը և՛ երկրում, և՛ տարածաշրջանում»:
Ինչպե՞ս պետք է դիմավորել Ամանորը, ինչ հագուստով, ինչ զգեստով և ինչ սանրվածքով: Հատկապես ինչ պետք է նախընտրել, որպեսզի գալիք տարվա տերը՝ Փայտե Այծը կամ Կապույտ Ոչխարն առավել բարեհաճ լինի:
Հանրապետությունում հունվարի 2-ից 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այս խնդիրը ծագում է հիմնականում տոն օրերից հետո, մանավանդ՝ մեր հայկական լի ու բոլ ամանորյա սեղաններից հետո: Վատ հոտը, փոխված գույնը, կտրտված տեսքը արդեն պահանջում են, որ այդ սնունդը նետեք աղբամանը:
Ես՝ որպես ԲՀԿ նախագահ, հասկանում եմ, որ այս տարին մենք ամփոփում ենք դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներով, ու գալիք տարում առաջին հերթին հենց այդ խնդիրներին պետք է լուծումներ տրվի:
Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, արտակարգ պատահարների նվազեցման և աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում:
Հունվարի 1-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բալի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան (վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել), առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 1-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: