
Ինչպե՞ս է բաշխվելու Մարտունու նոր թաղամասի բնակարանները

Մարտունի քաղաքում առաջիկայում շահագործման կհանձնվի բազմաբնակարան շենքերի նոր թաղամաս, որտեղ ընթանում են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նոր թաղամասն ընդհանուր առմամբ ընդգրկում է քառահարկ չորս շենք` 93 բնակարանով:
Աղբյուրի հաղորդմամբ, այն կտրամադրվի սոցիալապես անապահով, բազմազավակ և ՊԲ զինծառայողների ընտանիքների, իսկ մի մասը կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ: Նախագծի համաձայն՝ թաղամասը կունենա կենտրոնացված ջեռուցում և խաղահրապարակ:
Նոր թաղամասի կառուցման աշխատանքները իրականացվում է բարեգործական հիմունքներով: Շինարարությունն իրականացնում է «Ֆերզիտ» ՍՊԸ-ն: Նախորդ տարվա փետրվարից մեկնարկած բնակելի թաղամասի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ: